Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 17 Февраля, 2020 года

Статьи

Մխիթարյանի 40 միլիոնանոց տեղաշարժն ու ղազախական հետաքրքրությունը

Sevak
Автор:
Sevak
22:22, Воскресенье, 07 Января, 2018 года
Մխիթարյանի 40 միլիոնանոց տեղաշարժն ու ղազախական հետաքրքրությունը

Այս օրերին ֆուտբոլասերների ուշադրությունը սևեռված է տրանսֆերային շուկայում տեղի ունեցող զարգացումների վրա: 2017 թվականի ամառային տրանսֆերային պատուհանը հայկական ֆուտբոլի համար նշանավորվեց «Շիրակի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի 18-ամյա հարձակվող Վահան Բիչախչյանի՝ Սլովակիայի «Ժիլինա» տեղափոխվելով:

Ձմեռային տրանսֆերային պատուհանը հայկական ֆուտբոլի համար կարող է արդյունավետ և նշանակալի դառնալ: Ֆինանսական առումով հայ ֆուտբոլիստներից վերջին ռեկորդի հեղինակը Հենրիխ Մխիթարյանն է, որը 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 42 միլիոն եվրոյով: Այսօր անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 35 միլիոն ֆունտ կամ մոտ 40 միլիոն եվրո: Ըստ եվրոպական մամուլի՝ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք հեղինակավոր ակումբներ, այդ թվում՝ «Ինտերը», «Արսենալը», «Յուվենտուսը»:

Բացի Մխիթարյանից, այս պահին կան ևս մի քանի հայ ֆուտբոլիստներ, որոնք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են այլ թիմ տեղափոխվել: Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ ղազախական թիմերը հետաքրքրված են միանգամից մի քանի հայ ֆուտբոլիստների ծառայություններով: Մասնավորապես, նշվում էր, որ Մակեդոնիայի «Վարդարի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայություններով հետաքրքրված է Ղազախստանի չեմպիոն «Աստանան», որը ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Sports.kz կայքը չէր բացառել, որ Ղազախստանի առաջնություն տեղափոխվեն նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: Տրանսֆերային շուկայի փորձագետներն այս պահին Տիգրան Բարսեղյանի տրանսֆերային արժեքը գնահատում են 750 հազար եվրո:

Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը արդեն իսկ պատրաստվում է տեղափոխվել Ղազախստան: Հիշեցնենք, որ Մալաքյանը ելույթ է ունենում ուկրաինական «Ստալում», որի հետ պայմանագրի ժամկետն սպառվել է: «Ստալում» է հանդես գալիս նաև Էդգար Մալաքյանի եղբայրը՝ Գոռ Մալաքյանը, որը ևս Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ է:

Թե քանի հայ ֆուտբոլիստ կտեղափոխվի Ղազախստան՝ այս պահին դժվար է անցել, բայց այն, որ ղազախական թիմը աչք է դրել հայ ֆուտբոլիսների վրա, կարծում ենք՝ պարզ է: Ժամանակին Ղազախստանի առաջնությունում են հանդես եկել Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարայնը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին և էլի մի քանի ֆուտբոլիստներ: Անցյալում ղազախական ակումբները բավական բարձր աշխատավարձի միջոցով գրավում էին շատ ֆուտբոլիստների: Մի քանի տարի խաղալով ղազախական ակումբում՝ հնարավոր էր զգալիորեն բարելավել ֆինանսական վիճակը: Այդուհանդերձ, վերջին տարիներին ֆուտբոլիստների հոսքը դեպի Ղազախստանի առաջնություն զգալիորեն նվազել է: Ղազախներն այլևս չեն ցանկանում մեծ գումարներ վճարել ֆուտբոլիստներին:

Այս պահին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ամենադժվար վիճակում է թերևս Արաս Օզբիլիսը, որին չի հաջողվում տեղ գտնել «Բեշիկթաշի» հիմնական կազմում: Թուրքական լրատվամիջոցները շարունակ նշում են, որ Օզբիլիսը պատրաստվում է այլ թիմ տեղափոխվել, բայց տրանսֆերն այդպես էլ տեղի չի ունենում: 2017 թվականի դեկտեմբերին «Բեշիկթաշի» գլխավոր մարզիչ Շենոլ Գյունեշը մեր ֆուտբոլիստին մեկնարկային կազմում ընդգրկեց Թուրքիայի գավաթի խաղարկության 1/16-րդ եզրափակչի «Մանիասպորի» հետ խաղում: Օզբիլիսը դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ՝ ապացուցելով, որ կարող է խաղալ «Բեշիկթաշի» պես բարձրակարգ թիմի հիմնական կազմում: Մինչ այդ մեր ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի լուրջ խնդիր ուներ և հանդես էր գալիս «Բեշիկթաշի» երիտասարդական թիմում: Կարծում ենք՝ Ղազախստանը լավագույն տարբերակը չէ խնդիրը կարգավորելու համար: Օզբիլիսը ավելի շուտ կվերագտնի իր խաղը թուրքական կարգով ավելի ցածր թիմերում, քան, ասենք, ղազախական «Տոբոլում», «Կայրաթում» կամ «Ակտոբեում»: Օզբիլիսը Հայաստանի հավաքականի կարևորագույն ֆիգուրներից է, և շատ կարևոր է, որ 2017 թվականին լինի իր բարձրության վրա և օգտակար լինի Ազգերի լիգայի խաղարկությունում:

Նշենք, որ Եվրոպայում տրանսֆերային պատուհանը բացվել է հունվարի 1-ից: Ու փաստորեն այս օրերին մեզ համար կարևոր իրադարձություն կարող է դառնալ Մխիթարյանի 40 միլիոնանոց հնարավոր տեղաշարժը, ինչպես նաև հայ ֆուտբոլիստների՝ Ղազախստանում հայտնվելը:

Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
| | |
3452 | 0 | 0
Facebook