Идет загрузка...
Сегодня:  Вторник, 24 Ноября, 2020 года

Статьи

Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Ախթալայի Ս․Աստվածածին վանքում

17:03, Воскресенье, 07 Января, 2018 года
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Ախթալայի Ս․Աստվածածին վանքում
    
Հունվարի 6-ին, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքում տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան Ս․Պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը մատուցեց վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը: Ախթալա վանքի, այս տարվա խաչքավորը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Ավանդույթի համաձայն՝ Խաչը ևս մեկ անգամ հանձնվեց Խաչքավորին։ Ջրօրհնեքի կարգից հետո, խաչքավորի միջոցներով մատաղ բաժանվեց հավատացյալներին:
Վանքի վանահայր՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը այս տարի նույնպես կաջակցի եկեղեցուն, առկա խնդիրների լուծմանը, ի շահ եկեղեցու բարօրությանը և կլինի եկեղեցու կողքին:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
| | |
4700 | 0 | 0
Facebook