Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Կարծում ես ե՞ս եմ քո խիղճը...

18:02, Среда, 03 Января, 2018 года
Կարծում ես ե՞ս եմ քո խիղճը...
     Բարև մամ... միայն թե չասես, որ արդեն մոռացել ես ինձ. գիտեմ մենք այդպես էլ չհանդիպեցինք. բայց դու մայր ես չէ, դու պարտավոր ես հիշել քո բոլոր սխալները. հա ես ինձ սխալ եմ համարում, հակառակ դեպքում հիմա կլինեի. ես չգիտեմ, թե ինչն է եղել պատճառը, բայց դու կարող էիր ինձ կյանք տալ, կարող էիր, որովհետև ես քոնն էի, որովհետև իմ կյանքը քո ձեռքերում էր. կարծում ես ե՞ս եմ քո խիղճը... կարծում ես ես կա՞մ. հնարավո՞ր է արդյոք, որ անշունչ մեկն ապրի. իրականում հնարավոր է, բայց դա ապրող հոգիների դեպքում, երբ նրանց գործերն այնքան զորավոր են, որ նրանց կյանքը մահով չի վերջանում. բայց դու գողացար ինձանից իմ հնարավորությունը. հնարավորությունը դառնալու ԵՍ. գուցե ես շախմատ խաղալ սիրեի, գուցե նկարել, չգիտեմ գուցե կռվարար լինեի, գուցե չդառնայի այնպիսին ինչպիսին բոլոր մայրերն են ուզում իրենց զավակներին տեսնել` երջանիկ, գուցե ես հարբեցող դառնայի, ով թողել է ընտանիքն ու մոռացել բոլոր սրբությունների մասին, բայց գուցե չդառնայի... եթե միայն լինեի ու թեկուզ վատը դա իմ մեղքը կլիներ, հավատացնում եմ քեզ ես քեզ չէի մեղադրի, դու մեղավոր չէիր լինի, որ իմ նմանին կյանք ես տվել, բայց դու. դու ինքդ ես ինձ քեզ համար բեռ դարձրել. ես նույնիսկ չկամ ու դու ինքդ քեզ հետ խոսում ես, մտածելով, թե ինչ բառերով ես քեզ կմեղադրեի. ուրեմն քո խիղճն եմ. ուրեմն ես կամ...
    
    
     Արփի Գրիգորյան
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7101 | 0 | 0
Facebook