Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Արտաքսում են 9 տարի Բելգիայում ապրած ընտանիքին

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
01:34, Пятница, 29 Декабря, 2017 года
Արտաքսում են 9 տարի Բելգիայում ապրած ընտանիքին
    

     niderlandakan
«Այն, որ մարդուն տեղահան են արել սեփական տնից` ես սարսափելի եմ համարում»
    
    
«Այն, որ մարդուն տեղահան են արել սեփական տնից` ես սարսափելի եմ համարում»
Հայ ընտանիքներին արտաքսում է սպասվում: Իրավապահները նրանց ծննդյան տոներից մի քանի օր առաջ ձերբակալել ու տեղափոխել են միգրանտների արտաքսման համար նախատեսված փակ ճամբար:
     Նրանք Բելգիայում ապրում են արդեն 9 տարի: 11 անձանցից երեքը երեխաներ են: Նրանցից Քրիսինեն, ով սովորում է Էկլո քաղաքի դպրոցներից մեկում, գերազանց տիրապետում է հոլանդերեն լեզվին:
Հայերի ընտանիքը Ծննդյան տոներն անց են կացրել միգրանտների փակ կենտրոնում: Անցած շաբաթ արտաքսման նպատակով ձերբակալել են ընտանիքին և 3 երեխաներին: Զարմանալի է նրանց ձերբակալման պահը ՝ վերջին դասի ավարտից անմիջապես հետո, հենց տան մոտ:
Քրիստինան 11 տարեկան է, նա սովորում է 6-րդ դասարանում` պարոն Գերտի ղեկավարությամբ: Աղջիկը Բելգիա է եկել, երբ եղել է 2 տարեկան, հետեւաբար, լավ ինտեգրված է ու հիանալի է խոսում հոլանդերեն:
«Այն, որ այս շաբաթ մարդուն տեղահան են արել սեփական տնից` ես սարսափելի եմ համարում»
     Արտասահմանցիների գործերով վարչության ծառայությունը չուզեց սպասել արտաքսման գործընթաց բացելուն և ընտանիքին ուղարկեց Տուբիզայի փակ ճամբար:
     ՈՒսուցիչը` պարոն Գերտը, ցնցված է.
     «Միայն մեկ շաբաթ է, երբ երեխան ստացել է գնահատականի ամփոփագիրը, պատրաստվում է Ծննդյան տոնի երեկոյին, շնորհավորական բացիկներ է գրում և հանկարծ այս պահին նրանց տնից տանում են: Ես սա սարսափելի եմ համարում», - ասել է Գերտը:
Նա լրագրողների հետ անցած օրը Էկլոյից մեկնել է Տուբիզե, որպեսզի գնահատականների ամփոփագիրը հանձնի Քրիստինեին և մի փոքրիկ տեսաերիզ ձայնագրի: Աղջիկն արցունքներն աչքերին իր դասընկերներին հույս է հայտնում, որ շուտով նորից կտեսնվեն ։
     Ընտանիքի փաստաբան Մարկ Սամպեմանսը հայտնել է, որ միակ բանը, որ կարող են անել՝ երեք տարվա այցելության արգելքը հանելն է, իսկ Գերտը գտնում է, որ կառավարությունը դեռ կարող է մի բան փոխել, քանի, որ սա առանձնակի գործ է:
Թարգմ. «Նիդ.Օրագրի»
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3612 | 0 | 0
Facebook