Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Արդարադատության նախարարության որոշումը 2016թ-ի օգոստոսի 9-ի ողբերգական վրաերթի դատավճռի մասին

Armenian News
Автор:
Armenian News
17:45, Воскресенье, 24 Декабря, 2017 года
Արդարադատության նախարարության որոշումը 2016թ-ի օգոստոսի 9-ի ողբերգական վրաերթի դատավճռի մասին

2016թ-ի օգոստոսի 9-ին Գարեգին Նժդեհ փողոցում ողբերգական դեպք էր տեղի ունեցել: Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ Արման Արծրունի Բարսեղյանը վրաերթի էր ենթարկել 14 ամյա Աշոտ Գրիգորյանին, որը ճանապարհը հատել էր անթույլատրելի հատվածով: 2016թ-ի սեպտեմբերի 9-ին դատարանը Արման Բարսեղյանին դատապարտել էր 5 ու կես տարվա ազատազրկման ՔՕ 245-րդ հոդվածի 2-րդ կետով: Դատապարտման օրը, հենց դատարանի դահլիճում, դատավճռի հայտարարումից հետո մահացած երեխայի մայր Ալինա Գրիգորյանը վառելանյութի միջոցով փորձել էր վնասել իր երեխայի մահվան պատճառ հանդիսացած անձին: Աղմկահարույց դատավարությունից հետո Արման Բարսեղյանը իր պատիժը կրել է Նուբարաշենի Քրեակատորաղական հիմնարկում:

Այսօր Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար ՝ Լուսինե Մարտիրոսյան տեղեկացանք, որ 2017թ-ի դեկտեմբերի 22-ին Նուբարաշենի ՔԿ-ում տեղի է ունեցել դատ՝ դատապարտյալ Արման Արծրունի Բարսեղյանի գործով, որտեղ դատարանը որոշել է 18 ամիսը լրանալուն պես Արման Բարսեղյանին համաներում շնորհել 1/3 հոդվածի համաձայն: Համաներում շնորհելու որոշմանը նպաստել են Արման Բարսեղյանի լավ պահվածքն ու այն, որ նա համաձայն չի եղել իր դատական որոշման հետ ու բազմաթիվ անգամներ գրավոր բողոք-խնդրանքներ է ներկայացրել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Տուժող կողմը՝ մասնավորապես մահացած Աշոտ Գրիգորյանի հայրը՝ Արամ Գրիգորյանը, որը հանդիսանում է Արցախի Հանրապետության քաղաքական գործիչ, իր վրդովմունքն ու դժգոհությունն է հայտնել համաներման որոշման հետ կապված: Նա պնդում է, որ նա համաձայն չի եղել նույնիսկ 5 ու կես տարվա պատժի հետ: Նա ցանկանում է, որպեսզի իր երեխայի մահվան պատճառ հանդիսացող անձ Արման Բարսեղյանը շարունակի կրել իր պատիժը կալանավայրում՝ խիստ ռեժիմով: Լրագրողների հետ զրույցում Արամ եւ Ալինա Գրիգորյանները հայտարարեցին, որ եթե դատարանը չեղյալ չհամարի Արման Բարսեղյանի համաներման որոշումն ու նրան Քրեակատարողական Հիմնարկից ազատ արձակեն 2018թ-ի Հունվարի 26-ին, ապա հենց այդ օրվանից սկսած նա իր անձնական վրեժխնդրությունն է իրականացնելու:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6385 | 0 | 0
Facebook