Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Երևանի հ. 70 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 200 սաների առջև

Yerevan info
Автор:
Yerevan info
18:41, Четверг, 07 Декабря, 2017 года
Երևանի հ. 70 մանկապարտեզը հիմնանորոգումից հետո իր դռներն է բացել շուրջ 200 սաների առջև

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին ներկա է գտնվել Երևանի հ. 70 մանկապարտեզի վերաբացման արարողությանը, որն այսուհետ կկրի «Լապտերիկ» անվանումը:
     Շուրջ 30 տարվա պատմություն ունեցող նախակրթարանը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել և այսօր բոլորովին նոր հարմարություններով է իր դռները բացում շուրջ 200 փոքրիկների առջև: Մանկապարտեզի սաներն իրենց երաժշտական կատարումով յուրօրինակ շնորհակալություն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել նախակրթարանի հիմնանորոգման գործում: Մանկապարտեզի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին:

Նախակրթարանի հիմնանորոգման ծրագիրն իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ՝ «Լույս» և «Բիայնա» բարեգործական հիմնադրամների ֆինանսավորմամբ: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ էլ անհրաժեշտ նոր գույքով են կահավորվել խմբասենյակները, խոհանոցը, դահլիճներն ու աշխատանքային մյուս սենյակները: Մանկապարտեզի բակը նույնպես բարեկարգվել և կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով:
     Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ միասին շրջել է մանկապարտեզում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ: Պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում սաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: Մոտեցումը յուրովի է նաև մանկապարտեզի ներքին հարդարման ու ձևավորման հարցում, արվել է հնարավորը, որպեսզի երեխաներն իրենց զգան հեքիաթային միջավայրում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2174 | 0 | 0
Facebook