Ծնվել է 1967 թվականի Հունիսի 14-ին, Վրաստանի հանրապետության Բոգդանովկայի /այժմ Նինոցմինդա/ շրջանի փոքր Խանչալի գյուղում: 1985 թվականին գերազանցությամբ ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, նույն թվականին էքսպերեմենտով ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը: 1996-98 թթ սովորել և ավարտել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիան: Հասարակական գործիչ է, արդյունավետ հասարակական գործունեության համար պարգևատրվել է մի շարք պետական և հասարակական կառույցների կողմից: Ամուսնացած է, ունի երեք երեխաներ:
1. Պարոն Մարոզյան յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ունենում է որոշակի սկզբունքներ և դժվարությունները հաղթահարելու համար իր իսկ ձևաչափով գրված նշաբան: Ո՞րն է Ձեր նշանաբանը:
Դպրոցական տարիներից ի վեր, նախկին ԽՍՀՄ բանակում ծառայելուընթացքում, և առհասարակ, մի՛շտ, սիրել եմ, սիրում եմ շփվելմարդկանց հետ: Ճանաչել նրանց էությունը: Զգալ, հասկանալխնդիրներն ու ներքին բախումները և, որն ամենակարևորն է, գնահատել ու ուշադրության կենտրոնում պահել մարդուն, փորձել ինչոր կերպ օգտակար լինել...
Հատկապես հետաքրքրական է հայի տեսակի, հայի գենի հետ կապվածիմ նկատառումները և վերլուծությունները: Կարծում եմ՝ ցանկացածմարդ, անհատականություն իր առաքելությունն ունի և պիտի ծառայիայն կոչմանը, որի համար աշխարհ է եկել:
2. Իսկ բնավորության ո՞ր գիծն եք արժևորում, կարևորում: Նյութի սկզբնաղբյուրը՝
http://arxablog.blogspot.am/2017/12/blog-post.html