Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

Yerevan info
Автор:
Yerevan info
10:56, Воскресенье, 03 Декабря, 2017 года
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ բարեկամներ,
     աշխարհն այսօր նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրը: Սա ևս մեկ առիթ է, որ անդրադառնանք մեր հաշմանդամություն ունեցող համաքաղաքացիներին և մեկ անգամ ևս վստահեցնենք, որ նրանք եղել և այսուհետ էլ լինելու են մեր հատուկ ուշադրության կենտրոնում:
     Վերջին տարիներին Երևանն առավել հարմարավետ և մատչելի դարձնելու ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք որոշակիորեն նպաստել են հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների ինտեգրմանը հասարարակական կյանքին և մայրաքաղաքային առօրյային: Անշուշտ, դեռ շատ անելիքներ կան, որպեսզի ամբողջությամբ ապահովենք հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր ծառայությունների մատչելիությունը: Եվ մենք շարունակելու ենք հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք միտված են անընդհատ բարելավելու իրավիճակն այս ոլորտում: Այդ նպատակով իրականացվող ծրագրերում Երևանի քաղաքապետարանը սերտորեն համագործակցում է հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ, լսում նրանց առաջարկներն ու դիտողությունները, մասնակից դարձնում իրականացվող աշխատանքների վերահսկմանը՝ այդպիսով ձգտելով հնարավորին ավելի արդյունավետ դարձնել մեր համատեղ աշխատանքը:
     Սիրելի՛ բարեկամներ,
     համոզված եղեք, որ ձեզ հետ միասին մենք հետևողականորեն շարունակելու ենք մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելու, ձեր կարիքներին համապատասխան լուծումներ գտնելու և նպատակային իրականացնելու մեր քաղաքականությունը:


    

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
     Երևանի քաղաքապետ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2034 | 0 | 0
Facebook