Հազար ու մի նրբերանգներ. և՛ գորշ և՛ արևածին.
Իրականում ճերմա՞կն է շատ, թե՞՝ սևը - ի՞նչ իմանաս:
Ծննդյան օրից մինչ ի մահ՝ հասանելիք այս կյանքում,
Քո բաժինը ծա՞նրն է, թե՞՝ թեթևը - ի՞նչ իմանաս:
Կյանք է՝ ընթացքը հարահոս, հարցեր՝ բազո՜ւմ ու բազո՜ւմ,
Թե խելոք ես, դո՞ւ կշահես, թե՞՝ խևը - ի՞նչ իմանաս:
Իրո՞ք խիղճն է տիրող ուժը, թե՞՝ անգթությունը անսիրտ,
Թե վերջինն է, ո՞րն է ապրելու ձևը - ի՞նչ իմանաս:
Ինչ էլ լինի, կյանքը հավե՜րժ՝ գոյատևման թունդ պայքար.
Թե ալիքն ո՞ւր կհասցնի քո նավը - ի՞նչ իմանաս;
Ա. Տ.