Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ՄԱԿԱՐԴԱԿ 2. ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
23:33, Понедельник, 27 Ноября, 2017 года
ՄԱԿԱՐԴԱԿ 2. ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒ ՀՅՈՒՍԻՍ - ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԸ
    

Հայաստանից հեռացել եմ շուրջ 4 տարի առաջ ու ըսենց եմ հիշում հայկական քաղաքային տրանսպորտի վիճակը: Չգիդեմ, թե հիմա ի՞նչ վիճակա, բայց հազիվ թե էական մի բան փոխված ըլնի: Հետևաբար, ինձ ստուգեք ու ասեք, թե ի՞նչա փոխվել հայկական քաղաքային տրանսպորտում վերջին չորս տարվա ընթացքում:

Նստել եմ հայկական երթուղային ու նայել եմ վարորդի կողմը: Տեսել եմ՝ կենտրոնական հայելուց գունավոր թելերով կախած՝ աչք, պայտ, փեդից կամ էրկաթից խաչ՝ Հիսուսը վրեն: Վարորդի անմիջապես գլխավերևում՝ քրիստոնեական սրբի նկար մեծամասամբ՝ Մարիամ Քրիստոսածնի նկարը՝ մանուկ Հիսուսը գրկում: Փոխանցումատուփի ցիցը գույնզգույն էրկաթալարերով, կամ՝ թելերով մինչև գունդը փաթաթած, իսկ դիմացի շիթ - պրիբորի համարյա բոլոր արանքները խոթված են հազրած կոպեկները՝ համապատասխան քանակի բանկիրական ժրաջանությամբ հաշված մանրադրամը՝ կազմ - պատրաստ հետ վերադարձնելու համար: Չհաշված՝ բույրը, որը որպես գազով աշխատող մեքենայի գազի, մարդկային ոչ հաճախ լողացող, օճառի էրես չտեսած զանգվածի թևատակերից ու մեջքից ծորացող քրտնքահոտի արդյունքա, որ էլ իրա հերթին խառնվումա ամենատարբեր օծանելիքների ու արտաշնչված օդի գոլ ու ծանր հոտին: Դրան գումարած՝ ձմեռը ավտոբուսի կամ երթուղայինի մեջ մեծամասամբ՝ ցուրտ, ամառը՝ խեղդվելու աստիճան շոգ: Նստատեղերն էլ, կամ՝ կեղտից պլպլումա, կամ էլ՝ կրծոտած, ճղճղոտածա: Ընենց որ, հայկական երթուղայինից կարելիյա հանգիստ խղճով զզվել: Գերբեռնված երթուղայինների, վարորդների ծխելու, անթրաշ - մազոտ՝ կոպերից սկսվող կապույտ թրաշով դեմքերի մասին ինձնից առաջ ու ինձնից լավ շատերն են գրել ու նկարագրել: Դրա մասին ավելորդ չեմ ասի:

Շվեդական միկրոավտոբուսը:

Վարորդը՝ հիգիենիկ վիճակում, խնամքով հարդարված հատուկ վարորդական համազգեստով՝ սպիտակ վերնաշապիկով, կոստյումատիպ հագուստով, նույնիսկ որոշ դեպքերում՝ սպիտակ ձեռնոցներով: Վարորդի դիմացը ու հայելուց բացարձակապես չկա կախ տված կրոնական որևէ սիմվոլ հիշացնող առարկա, սրբի նկար, նալ, մեխ, աչք, սնահավատ, մոգական նշանակության զիզի - բիզի առարկաներ, նկարներ: Վարորդը, երբ նստումա ղեկին, իրա ձախ կողմում դրվածա վարորդի սթափությունը ստուգող սարք: Վարորդը կարա է՛ն ժամանակ միացնի մեքենայի շարժիչը ու վարի մեքենան, եթե իրա սթափ վիճակը՝ ալկահոլ օգտագործած չլնելու փաստը, հաստատի ավտոբուսում առկա ստուգիչ սարքը: Եթե սարքը հայտնաբերեց, որ վարորդի արյան մեջ ալկոհոլի մի ինչ որ աննշան չափով անթույլատրելի չափաբաժին կա, ապա մեքենան արգելափակվումա ու վարորդը չի կարա միացնի շարժիչը: Էդ արվածա տարրական անվտանգության նկատառումներով. ՂԵԿԻՆ ՄԻԱՅՆ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ: Ու սա էն դեպքում, երբ շվեդները համարվում են սիստեմատիկ ալկոհոլ օգտագործող ազգ: Ամեն ուրբաթ ու շաբաթ օրերը շվեդների համար փաստացիորեն հարբելու օրեր են՝ չհաշված օրացույցի վրա կարմիրով նշվող տոն օրերին տեղի ունեցող հարբեցողությանը:

Վարորդի անմիջապես աջ կողմից, իսկ ավտոբուս, կամ երթուղային մտնող ուղևորի համար՝ դիմացից, դրվածա բանկային քարտով տոմս առնելու սարքը: Կանխիկ դրամով վաճառվող տոմս գոյություն չունի վարորդի մոտ: Գործում են մշտական ուղեվարձի տոմսերը, իսկ կանխիկ դրամով տոմս կարաս ձեռք բերես կոնկրետ ավտոբուսի, կամ երկաթուղային կայարանի մեջ ուղղակիորեն գործող խանութ - վաճառակետից: Նույն վաճառակետերից կարաս առնես նաև՝ տաք կոֆե, տաք չայ, քաղցրավենիք, հյութեր, բուտերբրոտներ, մրգեր, ծամոն ու նման մանր - մունր հազար ու մի բաներ: Ձմռանը ցանկացած սառնամանիքի ժամանակ ավտոբուսներում, գնացքներում, կամ երթուղային միկրոավտոբուսերում փչումա տաք օդը, իսկ ամառը նույնիսկ մրսելու աստիճան՝ զով օդը: Շվեդական քաղաքային տրանսպորտում ամառը չես քրտնում, իսկ ձմռանը՝ չես սառում: Բացի էդ, շվեդական տրանսպորտում չես տեսնի նստատեղերը կրծոտած, ճղած նստարաններ: Ավտոբուսների կահավորումը համեստա, բայց կոկիկ ու մաքուրա: Ավտոբուսներում ու երթուղայիններոււմ նույնիսկ աղբամաններ են դրված: Պարզա, որ քաղաքային տրանսպորտի մասին նկարագրությունս վերաբերումա նաև երկաթուղային տրանսպորտին, ինչը Հայաստանում ավիրվածա: Դե, ըստ երևույթին էդ 96.000 տարվա քաղաքակրթություն ունենալու հետևանքնա:


     Սրևմուտքը, կամ կոնկրետ՝ Եվրոպան, կարողացելա հաշված տասնամյակներում հարմարավետություն ստեղծի իրա բնակիչների համար: Էդ մեծ ջանքեր իրանից չի ներկայացնում ու էդ կարանք մեծ հաջողությամբ Հայաստանում էլ ստեղծենք, մենակ թե դրա համար պետքա որ քաղաքային ու միջքաղաքային, մի խոսքով՝ ամբողջ տրանսպորտային համակարգը գտնվի պետության հսկողության ու տիրապետության տակ, որը կսահմանի ու կպահպանի սպասարկման նմանատիպ բարձր չափանիշներ: Իսկ էսօր Հայաստանում դասական, այսինքն՝ վայրենի լիբերալիզմա ու Գալուստ Գծատերի Սահակյանների նմաններն են սպասարկում քաղաքային տրանսպրտը, որից օգտվելը արևմտյան ստանդարտի տրանսպորտ նստած անձի համար ուղղակի պետքա զզվելի ըլնի: Էլ չենք խոսում էն մասին, որ շահույթի առյուծի բաժինը մտնումա ոչ թե պետբյուջե, այլ՝ գծատեր կոչվածների գրպանը: Էս էլ ձեզ՝ մասնավորեցման ՝՝գոհարներից՝՝:


    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     27.11.2017

    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7717 | 0 | 0
Facebook