Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սերը․․․

22:34, Понедельник, 27 Ноября, 2017 года
Սերը․․․

Սեր, ի՞նչ է նշանակում սա, ու ի՞նչ են գտել մարդիկ սիրելու մեջ։ Դժվար է հասկանալ, առաջ մարդիկ շատ դեպքերում իրար հետ հանդիպում էին ծնողների դրդմամբ և որոշ դեպքերում անգամ ծնողները ստիպում էին երեխաներին ամուսնանալ։ Այն ժամանակ տղաների համար աղջկա ձեռքը բռնելը մեծ նվաճում էր։ Հետո դրան փոխարինելու եկավ համբույրը։ Հիմա չկան իհարկե նման բաներ, թվում է թե մարդիկ ազատ են սիրելու և սիրվելու, բայց չգիտես ինչո՞ւ, երկար չի տևում սերը ներկայումս։ Իհարկե դրա պատճառներից մեկն էլ հենց այն է, որ մարդիկ իրար հետ սիրով են զբաղվում անգամ մինչ ամուսնանալը, մտածելով որ դա հնացած ավանդույթ է, բայց իրականում սա մի երևույթ է, որին սիրող զույգերը պայքարելով իրար հասնում են ամուսնության ժամանակ։ Մարդիկ երկար ժամանակ ընկերություն են անում, թվում է թե սիրում են իրար, հետո գալիս է մի պահ, երբ նրանց կյանքը դատարկվում է, ոչինչ չի լինում խոսելու։ Ինչի՞ց է սա գալիս։ Կարծում եմ տգիտության պատճառով է հենց սերը տուժում, երբ դիմացինդ տգետ է, ինչ-որ ժամանակի ընթացքում դու դա հասկանում ես, ու զգում ես, որ ընդհանուր ոչինչ այլևս չունեք անելու։ Քանի որ ամեն օր ձեզ մոտ արդեն ռեֆլեքսորեն է դարձել նույնը քայլերը կրկնելը նույն բառերը ասելը, անգամ սոցցանցերի մեկնաբանություններում միևնույն արտահայտությունները անելը։ Լինում են, և դեպքեր, որտեղ թե տղան, և թե աղջիկը այնքան գրագետ են, որ անսպառ է նրանց խոսակցությունների թեման։ Բայց ցավալի է, որ սա շատ քիչ դեպքերում է լինում։ Այսինքն մի բան պարզ է դառնում, սերը հասու է միայն գրագետ և հասկացող մարդկանց, այլ ոչ թե տգետներին։ Ուրախանում եմ միշտ, երբ սիրո ճանապարհին մոտենալուց առաջ նայում եմ դիմացինիս գրագիտությանը, ու հետո հասկանում արժե՞ սիրել թե՝ ոչ։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7651 | 0 | 0
Facebook