Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Ամիրդովլաթ Ամասիացի, Անանիա Շիրակացի, Մխիթար Գոշ, Մխիթար Հերացի

19:32, Суббота, 25 Ноября, 2017 года
Ամիրդովլաթ Ամասիացի, Անանիա Շիրակացի, Մխիթար Գոշ, Մխիթար Հերացի
     Նրանք այն մարդիկ են, որոնք ավելի քան 1000 տարի առաջ, իրենց սրբակենցաղ վարքով և անձնվեր աշխատասիրության շնորհիվ, ստեղծել են և գրի առել, բժշկագիտության, ֆիզիկայի, բնագիտության, աստղագիտության, իրավագիտության և այլ գիտությունների մասին աշխատություններ և կատարել են գյուտեր, որոնց իրավացիությունն ապացուցված է նաև ժամանակակից գիտական աշխարհի կողմից:
     Զարմանալի է այն, որ այսօրվա գիտնականներից ոմանք, վկայակոչելով, օրինակ ատոմի տրոհման գործընթացը՝ իրենք իրենց նմաններին ապացուցում են, որ ամեն ինչն ունի միայն գիտական ապացույց և մերժում են հավատքն Աստծո նկատմամբ, հաշվի չառնելով, որ մեր մեծերը, նույն այսօրվա գիտական նվաճումներին, իրենց հավատքով ու սրբակենցաղ վարքով, հասել էին դեռևս հազարամյանկներ առաջ:
     Զարմանալի է նաև այն փաստը, որ որոշ արտասահմանյան կազմակերպություններ, մեզ փորձում են զարմացնել, իբրև թե հնդկական, տիբեթական, կամ չինական բուժամիջոցներով և նյութերով, երբ մենք ինքներս ունենք նմանատիպ և դրանցից էլ ավելի լավ բուժամիջոցներ: Մեզ պարզապես մնում է անդրադառնալ մեր ակունքներին և վերանայել մեր մեծերի աշխատությունները, բայց վերանայել արդեն ոչ թե որպես գրադարանային նյութեր, այլ որպես ժամանակակից, գործող օրենքի և գիտությունների կողմից ևս մեկ անգամ փաստված և ապացուցված, ազգային և համաշխարհային մեծության գիտական նվաճումներ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12280 | 0 | 0
Facebook