Էմերսոն լարային քառյակը Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:
«Էմերսոն» լարային քառյակին համալրում են Յուջին Դրուքերը, Լոուրենս Դաթըն, Ֆիլիպ Զեյթցերը և Փոլ ՈՒոթքինզը: 2013թ.-ին Փոլ ՈՒոթքինզի մուտքը «Էմերսոն» իր զգալի ազդեցությունը թողեց քառյակի վրա: Պրն. Ուոթքինզը, ով ականավոր մենակատար է, մրցանակների արժանացած դիրիժոր և նվիրյալ կամերային երաժիշտ, ասամբլին է միացել վերջինիս 37-րդ համերգաշրջանում: Հիմնադրվելով 1976թ.-ին Նյու-Յորքում՝
«Այսօր մշակույթային պատմական օր է, նոր բարձունք մեր փառատոնային և մշակույթային կյանքում: Երկար տարիներ ցանկացել ենք քառյակին Հայաստան հրավիրել, որովհետև նրանց ենք համարում ամենաբարձրագույն կետն դասական երաժշտության մեջ: Հայաստանը կարևոր մշակույթային կենտրոն է և ուրախ եմ, որ Հայաստանր ներկայացնում ենք նաև այս որակներով» , -ասաց Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Այն հարցին, թե երբևէ լսել են Հայաստանի մասին թե ոչ Ֆիլիպ Զեթցերը պատասխանեց, որ մինչ Հայաստան գալը նրանք քարտեզի վրա երկար ժամանակ էին փնտրում երկիրը և մեծ դժվարությամբ են գտել: Եվ զարմանում է թե այս փոքր երկիրը ինչպես կարող է այդքան մեծ պատմություն և մշակույթ ունենալ: Նրանք տեղյակ են մեր առանձնահատուկ ու տարբերվող գրերի, խորը հավատքի և Իսրայելում գտվող հայոց պատրիարքության մասին: Համերգից անմիջապես հետո առավոտյան ժամը 05.00 խմբի երկու անդամները մեկնեցին, իսկ մյուս երկուսին հյուրընկալեցին Բյուրականի ակադեմիայում և ծանոթացրեցին հայոց մշակույթին: «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն անց էր կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան:
|