Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՀԱՅԸ՝․80 տարում 6 նոր պետականաշինություն

Rafayel Mnatsakanyan
Пресс-секретарь:
Rafayel Mnatsakanyan
20:46, Суббота, 11 Ноября, 2017 года
ՀԱՅԸ՝․80 տարում 6 նոր պետականաշինություն

Ազգային գաղափարախոսազուրկ, միջազգային ատյաններում անհարգի, հարևանների հետ թուր ու թվանք, «որտեղ հաց ընտեղ կաց» ազգային հենքով, կիսաաղքատ, սութի կուլԴուրական, ՀԱՅԻ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ ասող, բայց հայրենակցիդ բիզնեսը ձեռից խլող, ՀԱՅԸ ՀԱՅԱ մնում գոռալով, բայց ականջակալներով թուրքական կիսամուղամային վնգստոց լսող, աշխարհով մեկ փախած, անկողմնորոշ զանգված ենք։ Ես էլ հետը, սենց ասեմ, որ ոչ ոք չնեղանա։ Մենք մեղավոր չենք... Պատմական հանգամանքներն են մեղավոր... Երբ արիացի ժողովրդի գենոմը բռնաբարվում է, արդյունքը սա է լինում, ու առնվազն ւ4-ւ սերունդ է պետք, որ ինքնամաքրվենք։ Մի զարմացեք, հիմա բացատրեմ։


    

Կարծում եմ աշխարհում ուրիշ ազգ չկա, որ մոտ 80 տարվա մեջ 6 անգամ հեղափոխություն անի, ունեզրկի սեփական ժողովրդին ու պետությունը հանձնի ուրիշի կառավարմանը։ Ու ամեն անգամ նոր գաղափարախոսությամբ հանդես գա։ Դարեր պետականություն չունենա, մեկել հոպ՝ վերածնվի։ Դեռ ոտքի վրա չկանգնած, կտրուկ շրջվի դեպի սոցիալիզմը, հետո կտրուկ քննադատի, ասելով որ դա բանտ էր ու սկսի դեմոկրատիայից խոսալ։ Ու ամենահետաքրքիրը, որ մեզ դեմոկրատիա են սովորեցնում նախկին կոմունիստները, ովքեր գործարաններ էին թալանում։ Կոռուպցիայի դեմ պայքարից են խոսում այն մարդիկ, ովքեր ժամանակին միսկոմբինատից ներքնազգոստի մեջ պահած միս էին գողանում ու սեռական օրգանների փոքրույան շնորհիվ մնում աննկատ։


    

Հետո օրը ցերեկով մտան ԱԺ կրակին, անունը դրեցին տեռակտ, բայց ըստ էության հեղափողություն եղավ... Լավից-վատից նախագահական ձևով ապրեցինք, հիմա էլ ասում են չէ, պառլամենտական երգիր ենք սաքում։ Իմ խեղճ ժողովուրդ, դե արի հասկացի թե ինչ ենք անում։ Հիմա մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք չ՞է, բա Եվրոպական համաձայնագրի ստորագրման խաղեր խի ենք տալի՞ս։ Ու ոնց եք ուզում, որ քաղաքակիրթ աշխարհը մեզ նայի, հարգի՞, լուրջ վերաբերվի՞։

Մենք ոնց-որ սիրած ունեցող կնիԳ լինենք։ Մարդուն սիրումա, բայց սիրածը ջահելա, սիմպո ու պոտենցիայով լի։


    

Մեր վերջին 1 դարի պետականաշինական քայլերը կետ առ կետ, ստորև։ Մեկը մեկից տարբեր, բայց շատ հայեցի ու հայկական։ ՈՒ կարևոր չի, որ ոչ մեկում հաղթանակ չենք տարել, կարևորը մասնակցությունն է։ Բայց չէ, բարոյական հաղթանակ տարել ենք։ Հոնդուրասի գիտնականները պարզել են, որ ամեն հայ կյանքում գոնե մի անգամ պիտի բարոյական հաղթանակ տանի։


    
    
    

1. Այսպես կոչված ժամանակավոր կառավարություն Թիֆլիսում։ Առիթը եկավ, պահը հասունացավ։ Ժամանակով կատուն ճոնն էր, իսկ շունն էլ Էլթոն Ջոնն էր։

Հոտը վերևից առան, դեռ չսկսած «ժողովը» ցրեցին։ Ասին, որ մենք ցեղասպանված ժողովուրդ ենք, մենք էլ լուռ համաձայնվեցինք։ Ու նստեցինք ծառի տակ, նկարեցինք նապաստակ։ Հետո պարզվեց էդ նպոն շլդիկ աթաթուրքնա։


    

2.1917-ին Ռուսաստանում հեղափոխություն եղավ, թագավորական ընտանիքին պադվալում գյուլլին, կայսրության ծայրամասերը թուլացան, Ֆինլանդիան, Լեհաստանը ու Ուկրաինան վռազ անկախության մասին հայտարարեցին, իսկ մենք ո՞ւմից պակաս տղա էինք։

1918 թվթ մայիսի 28-ին Արևելյան Հայաստանի տարածքում, որը Ռուսական Կայսրության մասն էր հռչակեցինք Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Ոչ տարանք ոչ բերինք, մոտ 10 դար պետականության երես չտեսած պատմական հայրենիքի տարածքում ճոռտի պես ապրելուց հետո, կեղեքվելուց, բռնբարվելուց, թալանվելուց ու ցեղասպանվելուց հետո, դեմոկրատական երկիր որոշեցինք սարքել։

Ու մենահետաքրքիրը էնա, որ դեմոկրատիայից, ժողովրդավարությունից խոսում էր մի կառավարություն, որը կազմված էր Հեղափոխական Դաշնակցությունից։


    

3. 1920 արդեն երրորդ պետականաշինական քայլ է արվում։ Բոլորովին այլ, մարդկությանը անհայտ, չլսված ու չտեսնված։ Ազգովի հանձնվում ենք Բոլշեվիկներին ու սկսում ենք սոցիալիզմ կառուցել։ Հոյդային ասեցինք հայդե... Առը հա.... Դեմոկրատիան դորդ ու բեշ արեցինք, հիմա սոցիալիզմ ենք սարքում։ Շատ լավ սարքեցինք, ռուսները քեմալաբոլշեվիկյան մերձեցում կազմակերպեցին ու իրենց օռգազմից դրդված Կարսի ողջ մասը, Արարատը, Սուրմալույի գավառը, ու էլի ուրիշ շրջաններ տվին թուրքին։ Իսկ Արցախն ու Նախիջևանը տվին կովկասյան թաթարներին, ովքեր դեռ մի 3 տարի ունեին որ դառնան ադրբեջանցի։ Իմիջայլոց գիտե՞ք թե ենց են առաջացել ադրբեջանցիները։ Մարշուտկի մեջ, որ ասում են

-առաջացե՛ք, առաջացե՛ք, - այ տենց առաջացել են։


    

4.Սոցիալիզմ ասելով մնացինք, կոմունիզմն էլ մնաց փորներս /չնայած ես կարծում եմ ուրիշ տեղա մնացել/ 1991 թվի սեպտեմբերի 21-ից, ասեցինք բավ է։ Հոգնեցինք, եկեք մի քիչ էլ դեմոկրատիա-դեմոկրատիա խաղանք։ Ցելա գցեցին, որոշեցին որ Լևոնը փակումա, մնացածը պաղկվում են։ Լևոնն էլ, ով իսկզբանե դեմ էր կոմունիստներին ու դաշնակնեին, ասեց.՝ -կարմիր գույն ունեցողը թող դուրս գա, գա, գա, գա, թող դուրս գա։ Ու սաղ դուրս եղան։ Կեսը ամերկա եկավ, կեսը Ֆրանսի, մնացածներն էլ ուր կարացան դուրս եկան։


    

5. Մեր արևին դեմոկրատի էինք սարքում, մեկ էլ ըհն աղվեսն էկան։ Էս սարն իմն է, էս ծառն իմն է ու տվին հոկտեմբերի 27 արեցին։ԱԺ-ուիմ ժաժք եղավ։ Արդեն 5-րդ անգամ որոշեցինք, որ լռիվ ուրշ ձևով պիտի ապրենք։ Լևոնը հրաժարական էր տվել, եկավ ուրիշ պրեզիդենք, իրա գաղապարախոսությամբ ու իր հետևից տարավ հոտը։


    

6. Դեռ հոտը տանում էր, հոգնեց տվեց ուրիշին, մինչև հիմա էլ ինքնա տանում, բայց այդ հոտից արդեն վատ հոտա գալիս։ Մի խոսքով պրեզիդեն-պրեզիդենք խաղացինք պրծանք, հասկացանք չէ... Մի տեսակ դաղալ խաղա, եկեք ԱԺ ԱԺ խաղանք։ Ու փոխվեց սահմանադրությունը։ Հոտը հետ հանելով ասեց ԱՅՈ, մարդկային վեհ գաղափարներ պարունակող ու դեպի լույս տանող սահմանադրական բերեփոխումներին ու հիմա ազգովի սպասում ենք։


    

Առայժմ այսքանը։ Մտածում եմ այս ուղությամբ։ Բարդ ժամանակներ են բաժին ընկել մեզ։ Մեր ապուպապերի ժամանակով առաջին հանրապետություն էին սարքում, պապերի ժամանակով սոցիալիզմ, հայրեը սկսեցին սարքել դեմոկրատական հիմքով նախագահական երկիր, մենք էլ պառլամենտական երկիր ենք պատրաստվում սարքել։ Հետաքրքիր է մեր երեխեքը ի՞նչ երկիր են սարքելու։


    

Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից

Հայի Ամերիկյան օրագիր շարքից 21: 08 ուրբաթ 11/ նոյեմբեր/2017թ


    

ԱՄՆ Լոս Անջելես MR©

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4826 | 0 | 0
Facebook