Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Օրվա զավեշտը, Յուրի Խաչատուրովը սնանկ է ճանաչվել

erevannews
Автор:
erevannews
22:02, Пятница, 10 Ноября, 2017 года
Օրվա զավեշտը, Յուրի Խաչատուրովը սնանկ է ճանաչվել
     05/05/2017 թին ՊԵԿ -ը դիմել է դատարան «Կոֆիսթորի» ՍՊԸ -ին հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով։ Գործը մակագրվել է դատավոր Կարինե Պետրոսյանին, վերջինս էլ 10-08-2017 թ-ի վճռով «Կոֆիսթորի» ՍՊԸ -ին ճանաչել է սնանկ ՝ քաղաքացիական գործ ԵԿԴ/0115/04/17։
     ՊԵԿ-ի գումարային պահանջը «Կոֆեսթորի» ՍՊԸ ի դեմ վերաբերվել է չկատարված հարկային պարտավորություններին, որը կազմել է մոտ 4.5 միլիոն դրամ։ «Կոֆիսթորի» ՍՊԸ -ն բողոքարկել է առաջին ատյանի վճիռը իրեն սնանկ ճանաչելու մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
     «Կոֆիսթորի» ՍՊԸ -ն, ըստ պետական ռեգիստրի տվյալների պատկանում է Իգոր Խաչատուրովին։ Տնօրենը Աննա Խաչատուրովան է։ Իգոր Խաչատուրովը ՀՀ ՊՆ Գլխավոր Շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդին է։
     Կոֆեսթորի սրճարանները և Էյֆֆել բիլիարդանոցները հանդիսանում են Յուրի Խաչատուրովի ընտանեկան բիզնեսները։
     Մենք փորձեցինք կապնվել Իգոր Խաչատուրովի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անհասանելի էր։ Կապնվեցինք «Կոֆեսթորի» ընկերության հաշվապահությունը իրականացնող «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության սեփականատեր Մհեր Փարվանյանի հետ։ Վերջինս մեր հետ հեռախոսազրույցում հաստատեց Յուրի Խաչատուրովի ընկերությունը սնանկ ճանաչելու մասին լուրերը, սակայն դա ներկայացրեց որպես Յուրի Խաչատուրովի դեմ վերջին ժամանակներս իրականացվող տոտալ վարկաբեկման շարունակություն։
     Ըստ Փարվանյանի առաջին ատյանի դատարանի վճիռը ապօրինի է, պատվիրված կառավարությունից, նպատակ ունի շահարկել ՀԱՊԿ քարտուղարի բարի համբավը, այդ պատճառով էլ դիմել են վերաքննիչ դատարան։
     Մհեր Փարվանյանը նաև հայտնեց, որ ՀՀ դատական ատյանները սպառելուց հետո իրենք կդիմեն եվրոպական դատարան։
     Խաչատուրովի հաշվապահը նաև տեղեկացրեց, որ բացի սննանկության հայցից Յուրի Խաչատուրովի ընտանիքի անդամների դեմ անհիմն ներկայացվել են ևս չորս դատական հայցեր, որոնց հետևանքով արգելանքի տակ են վերցրվել նրանց դրամական միջոցները, որն էլ իր հերթին հանգեցրել է Խաչատուրովի ընկերության արհեստական սննկացմանը։
     Հիշեցնենք, որ վերջերս մամուլում լուրեր հրապարակվեցին, որ Յուրի Խաչատուրովը ներգրավված է եղել ՊՆ-ից մատակարարների միջոցով միլիարդների հասնող յուրացումների մեջ։Հարուցվել են քրեական գործեր, կան կալանավորված անձիք։
     Արդյո՞ք այս սնանկությունը հերթական թատրոնը չէ, որ հասարակությանը ցույց տան, որ Խաչատուրովը իբր փող չունի և մասնակից չէ յուրացումներին ցույց կտա ժամանակը։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9483 | 0 | 0
Facebook