Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

ԸՆՏԱՆԻՔ

13:37, Пятница, 10 Ноября, 2017 года
ԸՆՏԱՆԻՔ

Ընդ Տանիք-նույն տանիքի տակ ապրող մարդկանց խումբ, որ բնութագրում է համերաշխություն, սեր, փոխադարձ վստահություն, լիարժեք ընկալում, ավանդույթների պահպանում, ճիշտ սերունդի դաստիարակություն: Ընտանիքի գաղափարը հայերիս մոտ դրված է եղել դեռ հեթանոսությունից առաջ, երբ մենք ունեինք երեք գերագույն Աստվածների պաշտամունքը. Արամազդ, Միհր և Անահիտ, որտեղ Արամազդը մեր գերագույն Աստվածն էր, Անահիտն ու Միհրը, համապատասխանաբար, Սիրո և գեղեցկության ու Ռազմի Աստվածներն էին, որոնց միությունից էլ ծնվում էր Նա-Նեն, այսինքն, իգական և արական սեռերի ներդաշնակությունը, այսինքն, ընտանիքում կինը խորհրդանշում է սեր և պտղաբերություն և խոնարհում, իսկ տղամարդը խորհրդանշում է ուժ: Ուժ, պահապան ուժ, ավելի շատ, քան ֆիզիկական և դա այդպես է իրականում, քանի որ ի վերուստ կինը պետք է լինի իր ամուսնուն խոնարհ, իսկ ամուսինը պետք է լինի պահապան կնոջը, և նոր այդ դեպքում, նման ընտանիքում կծնվի Նա-Նեն և առողջ միջավայրում կծնվեն առողջ երեխաներ: Մեր օրերում խոնարհ բառը դարձել է հնազանդ, իսկ պահապան բառը փոխարինվել է տեր բառով, այսինքն, մեր օրերում հայ ընտանիքում ավելի շատ իշխում է տերն ու ծառայի կարգավիճակ, որը համարվում է արդեն սխալ հիմք, հետևաբար, այդ կերպ կառուցված ընտանիքները հազիվ թե կարողանան պահպանել իրենց առողջությունը, որպեսզի այդ առողջությունը փոխանցեն նաև իրենց սերունդին:

Источник: facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7797 | 0 | 0
Facebook