Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Օրֆեվր 36

20:24, Понедельник, 06 Ноября, 2017 года
Օրֆեվր 36

Ամեն ֆիլմ չէ, որ հաճելի է, և ամեն ֆիլմի մասին չէ, որ կարելի է գրել։ Հասարակածային Օրֆեվր 36, երևի թե առանձնակի ուշադրությունս գրավեց այս ֆիլմում հենց դերասանական կազմը՝ Ժերար Դեպարդյե, Դանիել Օթոյ։ Այո, որտեղ կան այս երկուսը, չի կարող գերազանց չստացվել, և Օրֆեվր 36-ը դրա վառ օրինակներից է։ Հրաշալի ֆիլմ, իր ժանրով դրամատիկ, կրիմինալ։ Դերասանական պարզապես կատարյալ խաղով, որտեղ Օթոյը դրական հերոսի կերպարը անթերի է խաղում, իսկ Դեպարդյեն մարդկանց մոտ վատ տպավորություն է թողնում, ինչը ևս մեկ անգամ հուշում է, որ դերասանը իր գործը լավ է անում։ Իսկ երաժշտական հատվածների մասին պարզապես չխոսել չէի կարող, Աքսել Ռենոիր և Էրվան Կերմորվանտ։ Այս ոչ այդքան էլ հայտնի անունները այնպիսի գեղեցիկ և հուզախառն երաժշտություն են այս ֆիլմի համար պատրաստել, որ ֆիլմը նայողը ոչ միայն խորանում է ֆիլմի, այլ նրա տակ հնչող գեղեցիկ երաժշտության մեջ։ Օլիվիե Մարշալի թերևս լավագույն ֆիլմը, որը ցավոք սրտի շատ մեծ լսարան չի հավաքել, և հավանաբար դա նրանից է, որ մարդիկ սովոր են ամերիկյան ֆանտաստիկ ժանրի ֆիլմերին։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8561 | 0 | 0
Facebook