Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի». Արայիկ Հարությունյան

erevannews
Автор:
erevannews
21:39, Пятница, 06 Октября, 2017 года
Մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի». Արայիկ Հարությունյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը հերթական գրառումն է արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում` նշելով, որ վերջին շրջանում սոցցանցերում շատ են հարցերը, թե որքան գումար է քաղաքապետարանը հատկացնում մանկապարտեզներին:
     «Պետք է տեղեկացնեմ, որ յուրաքանչյուր մանկապարտեզ շենքի խնամքի համար ստանում է ամսական 650.000 դրամ: Յուրաքանչյուր սանի համար հատկացվում է 22.500 դրամ: Այսինքն միջին՝ 120 սան ունեցող մանկապարտեզը ամսական ստանում է 3.350.000 դրամ (տարեկան 40.200.000 դրամ), որից երեխաների սնունդին հատկացվում է մոտավորապես 1.300.000 դրամ: Մնացած գումարից վճարվում է աշխատավարձ, կոմունալ ծախսեր, ուսումնական նյութերի, հիգիենայի և խոհանոցի պարագաների, ննջասենյակների պարագաների գումար: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ արդյունավետ կառավարման դեպքում մանկապարտեզի տնօրինությունը ծնողներից գեթ մեկ լումա չպետք է պահանջի: Ավելին, այս գումարից կարելի է գնել նաև սպիտակեղեն և այլն», - տեղեկացրել է Ա. Հարությունյանը` նշելով, որ պաշտոնական հարցում է ներկայացրել Տարոն Մարգարյանին և ծախսերի ավելի մանրամասն «բացվածքը» ստանալուն պես` կիրազեկի հանրությանը:
     Նրա տեղեկացմամբ, «Օգնի՛ր մանկապարտեզիդ» հիմնադրամի միջոցով մանկապարտեզները կարող են լրացուցիչ գումարներ ներգրավել: «Բայց այս գումարը հստակ չէ, այսինքն` կարող է տվյալ ամիս այդ հիմնադրամից ունենալ գումար, կարող է՝ ոչ: Իհարկե, կան նաև ֆակուլտատիվ դասեր, որոնց համար մանկապարտեզները գումար են ներգրավում՝ ամսական 1000 դրամ յուրաքանչյուր դասընթացի համար: Բայց, եթե նույնիսկ Ձեր երեխան չի գնում էդ ֆակուլտատիվներին, ու, ասենք, միայն ինքն ամբողջ խմբից չի գնում, մանկապարտեզը պարտավոր է ապահովել երեխայի խնամքը տվյալ ժամանակահատվածում: Այսինքն` ոչ մի դեպքում ֆակուլտատիվի համար գումար չվճարող ծնողի երեխան չպետք է իր վրա զգա այդ խտրականությունը», - նշում է ավագանու «Ելք» խմբակցության անդամը:

Ըստ Ա. Հարությունյանի, լինում են դեպքեր, երբ իքս խմբի ծնողները ցանկանում են լրացուցիչ զարգացնող խաղեր, նյութեր գնել իրենց երեխաների համար այն դեպքում, եթե մանկապարտեզը բյուջեով սահմանված միջոցներից ի վիճակի չէ դա անել:

Պաշտոնյան կրկին հիշեցնում էծնողներին, որ չպետք է մոռանալ, որ մանկապարտեզներն աշխատում են մինչև 17: 30-ը. «դրանից շուտ դուք պարտավոր չեք վերցնելու Ձեր երեխային», - եզրափակում է նա:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5230 | 0 | 0
Facebook