Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավարների ուխտայցը Եռաբլուր

01:41, Воскресенье, 03 Сентября, 2017 года
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության ղեկավարների ուխտայցը Եռաբլուր
     1991 թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց ԼՂՀ անկախության հռչակագիրը, որը սակայն իրականացավ միայն արցախյան պատերազմում հերոսացած հայորդիների կյանքերի և առողջության գնով:
    
     Այդիսկ պատճառով, արցախյան պատերազմի վետերաններն այս օրն իրենց տոնն են համարում և ամեն տարի նշանավորում Եռաբլուր կատարված ուխտայցերով: Սեպտերբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձի օրը, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Ստեփան Թարոյանի ղեկավարությամբ, Երևանի մոսկովյան 5 հասցեում գտնվող ՂՊՎՄ շտաբում էին հավաքվել տարածքային կառույցների ղեկավարներն ու ակտիվիստները, ովքեր միասին քննարկեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքներն, իսկ այնուհետև ուղևորվեցին Եռաբլուրի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան գոյապայքարի առաջին օրերից, մինչ այսօր, հանուն հայրենի հողի իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների շիրիմների առաջ:
    
     Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7502 | 0 | 0
Facebook