Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՀԿԵ ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի

Artur Bakunc
Автор:
Artur Bakunc
17:13, Среда, 30 Августа, 2017 года
ՀԿԵ ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի

Ինչպես եւ խոստացել էինք, շարունակում ենք անդրադառնալ «Հարավկովկասյան երկաթուղում» տիրող իրավիճակին եւ առանձին օրինակներով ներկայացնել, թե ինչպես է ՀԿԵ ղեկավարությունը թալանում ընկերության անշարժ գույքը։

Այս անգամ մենք կանդրադառնանք «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի եւ «ԱՄ գրուպի» երկար, բազմաշերտ հակասությանը: Դատական տեղեկատվական համակարգից պարզեցի­նք, որ ՀԿԵ-ն դիմել է Աջափյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասութ­յան դատարան՝ ԱՄ գրու­պից գումար բռնագանձե­լու պահանջով: Մեր տե­ղեկություններով՝ խոս­քը մոտ 158մլն դրամի մասին է:

Այս հայցից բացի՝ մի քանի հայց եւս կա երկ­ու ընկերությունների միջեւ: Դեռևս 2015-ին ՀԿԵ-ն դիմել էր Աջափնյակ եւ Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «ԱՄգրուպից» բռնագանձել 1մլն 338 հազար դրամ: Ընկերությունը դատաքննության ժամանակ միջնորդություն է ներկայացրել հայցի ապահովում կիրառելու մասին, ինչը բավարարվել է, ըստ այդմ` «ԱՄ գրուպ» ընկերության դրամական միջոցների վրա արգելանք է դրվել: Այս գործով դատաքննությունը դեռ շարունակվում է: «ԱՄգրուպն» էլ իր հերթին էր դիմել դատարան` պահանջելով` 2 մլն դրամ բռնագանձել ՀԿԵ-ից, սակայն հայցը վերադարձվել էր սխալները ուղղելու նպատակով: Նոր հայց այդպես էլ չիներկայացվել:

Դատական հայցերից բաց­ի՝ կա նաեւ հարուցված քրեական գործ, դեռևս 2016-իփետրվարին երկաթգծի բիզնեսով զբաղվող «ԱՄ գրուպ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջով քրեական գործ հարուցել և քրեական պատասխանատվության ենթարկել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությանը, որը հրաժարվում է կատարել իր ընկերության հետ կնքած պայմանագրային պարտավորությունները։ Ըստ այդմ` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը, օգտագործելը հատկանիշներով: Երկու ընկերությունների միջև վեճ էր առաջացել՝ նրանց միջև կնքված պայմանագրով «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից 40 վագոնների մատակարարման գործընթացի ձախողման շուրջ:

Ըստ «ԱՄ ԳՐՈՒՊ» ի` դրա հետևանքով իրեն պատճառվել է առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս: ՍՊԸ-ի տնօրենը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենի կողմից, մասնավորապես, վաճառված 40 վագոններից 12-ը դուրս են գրվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռից այն դեպքում, որ դուրս գրման պահին հայտնի չեն եղել 12 վագոններից 8-ի սեփականատերերը, իսկ մեկ վագոն եղել է Լատվիայի Հանրապետության սեփականությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում շարունակվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Զարմանալի է, որ ՀԿԵ ղեկավարությունը տարիներ ի վեր չի կարողանում կամ չի ցանկանում լուծել «ԱՄ» գրուպի հետ ունեցած հակասությանը։ Եւ եթե հաշվի առնենք, որ ՀԿԵ ղեկավարությունը որեւէ առիթ բաց չի թողնում ավելի շատ գումար աշխատելու, կարող ենք եզրակացնել, որ այս գործը եւս հարմար ատիթ է։ Փաստ է այն, որ ընկերության հետ խնդիրները սկսել են դեռեւս նախկին տնօրեն Ռեբեցեի օրոք, ներկայիս տնօրեն Վալկոն այդ ժամանակ նրա տեղակալն էր, ղեկավարում էր բոլոր հանձնաժողովները, հենց նրա գլխավորությամբ, ՀԿԵ տնօրենի ֆինանսական գծով տեղակալ Իլյա Կելպերիսի մասնակցությամբ էլ վարել են բանակցությունների մի մեծ փուլ։ Ու հարց է առաջանում, թե ինչպես են ՀԿԵ-ի «գիգանտները» վարել բանակցությունները, որ այսօր ընկերությունը 158մլն դրամի վնաս է կրել։ Սա կարող է խոսել առնվազն անհեռատես քաղաքականության, ամենաթողության, սխալ կնքված պայմանագրերի մասին, չհաշված կոռուպցիոն ռիսկերը, որոնք ՀԿԵ-ի բոլոր գործարքներում առկա են։ Եւ եթե ՀԿԵ ղեկավարությունը՝ ի դեմս այդ պարոնների, չի կարողանում մի ընկերության հետ ծագած կոնֆլիկտը տարիներ ի վեր լուծել, միայն վնասներ է կրում, ուրեմն նրանց հեռանալու ժամանակն է, նրանք իրենց տեղում չեն։ Իսկ եթե կոնֆլիկտի լուծումը ձգձգում են հօգուտ իրենց, գումարներ աշխատելու նոր մեխանիզմ են գտել, դա առնվազն խոսում է անբարոյականության մասին։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ դա հեռու չէ ՀԿԵ ղեկավարությունից, մենք բազմիցս գրել ենք եւ ներկայացրել կոնկրետ օրինակներ, թե ինչպես են գումարներ աշխատում երկաթուղում։ Իսկ այդ ամենի քավորը գերագույն հաշվապահ Վեներա Գերասիմովնան է, ում գործունեությանը քաջ հայտնի է լրատվամիջոցներին առանձին դրվագներով, եւ թվում է, թե հատորներն անգամ չեն բավականացի տիկնոջ ամեն ձեւ գումար աշխատելու հնարամտությունը ներկայացնելու համար: Այնպես որ ՀԿԵ ղեկավարության պարոնների հետ միասին տիկինը եւս պետք է պատասխանատվության ենթարկվի վատ քաղաքականության, սխալ աշխատանքի, թերացումների համար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6558 | 0 | 0
Facebook