Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ինչպես է ՀԿԵ-ն մեդիա համագործակցության անվան տակ փողեր լվանում

Artur Bakunc
Автор:
Artur Bakunc
17:08, Среда, 30 Августа, 2017 года
Ինչպես է ՀԿԵ-ն մեդիա համագործակցության անվան տակ փողեր լվանում

Պարբերաբար լրատվամիջոցները աղմուկ են բարձրացնում Հարավկովկասյան երկաթուղում տիրող իրավիճակի մասին, աղաղակող բացահայտումներ են անում, սակայն կարծես այս ամենը անհետեւանք է մնում։ Ւսկ եթե հանկարծ որեւէ արդյունք տալիս է, ապա դա լինում է չնչին արդյունք կամ անարդյունք արդյունք։ Առավելագույնը՝ կարող է ստուգումներ, քննություն սկսվել, սակայն դրանք ինչպես սկսվում են, այնպես էլ կարճվում են։ Կարող է հարց առաջանալ՝ ինչպես է պատահում։ Մեր տեղեկություններով՝ թաքուն, անաղմուկ ՀԿԵ-ն քանդելու, թալանելու համար ղեկավարությունը բավականին մեծ գումարներ է վճարում։

Օրինակ՝ ՀԿԵ գերագույն հաշվապահ Վեներա Գերասիմովնայի քավորությամբ գործերի կառավարիչ, նախկին ԿԳԲ-շնեիկ Կարեն Անտոնյանը լրատվականի պետ Վարդան Ալոնյանի հետ միասին պայմանագրեր են կնքում լրատվամիջոցների հետ, գումարների մեծ մասը գրպանում, մի քանի ամիսը մեկ հատուկենտ, ոչինչ չասող հաղորդագրություն տպում ու համարում, թե մեծ գործ են արել ՀԿԵ «չեղած» հեղինակությունը փրկելու գործում: Կարեն Անտոնյանը տարեկան ավելի քան 11մլն դրամ է դուրս գրում «լրատվական ծառայություններ» անվան տակ, որի մի մասը փոխանցում է լրատվամիջոցներին, մի մասը` գրպանում:

Ավելին՝ մենք կարող ենք շատ կոնկրետ ասել, թե որ լրատվամիջոցին ինչքան գումար է փոխանցվում, օրինակ՝ «Հայոց աշխարհին» ամսական փոխանցվում է 250 հազար դրամ, տարեկան կտրվածքով` 3մլն դրամ, «Գոլոս Արմենիին» ՝ ամսական` 500 հազար դրամ, տարեկան` 6մլն դրամ, «Նովոյե վրեմիային» ՝ ամսական` 200 հազար դրամ, իսկ տարեկան ստացվում է 2, 4 մլն եւ այդպես շարունակ: Սրանք ընդամենը մի քանիսն են այն վիթխարի գործընկերների ցանկից, որոնց հետ ՀԿԵ-ն «օրթաղ» է։ Այդ ցանկում կան բազմաթիվ այլ լրատվամիջոցների անուններ եւս: Բնականաբար, այս գումարները ամբողջությամբ լրատվամիջոցներին չի հասնում, գործընկերության սկզբունքով ՀԿԵ ղեկավարությունը մի ձեռքով դրանք փոխանցում է, մյուս ձեռքով` մի մասը հետ վերցնում:
     Իբր թե մեդիա համագործակցության վրա նման շռայլ ծախսեր անող ընկերությունը աշխատակիցներին ուրբաթ օրերին աշխատանքի չի կանչում, որ չվարձատրի կամ էլ կանչում է աշխատանքի, սակայն քիչ է վարձատրում, աշխատավարձերը սխալ է հաշվում, ապա հայտնվում դատարանում, այս ցանկը շարունակելի է: Մեդիա համագործակցություն անվան տակ դուրս գրված փողերի լվացումը առանց գլխավոր տնօրեն Վալկոյի գիտության հնարավոր չէ, իսկ եթե անգամ նա անտեղյակ է, ապա անմիջապես պետք է ազատվել վերջինից պաշտոնական անփութության, անտեղյակության ու գործին չտիրապետելու պատճառով:

Իհարկե այս ամենի վրա կարելի է աչք փակել, սակայն ամբողջ ցավն այն է, որ Հայաստանի համար այդ խիստ ստրատեգիական կառույցը վստահել են ռեբեցներին, վալկոներին, կելպերիսներին, արմենդարբինյաններին, կարենանտոնյաններին, վեներագերասիմովնաներին: Սրանք պետք է Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցեն, սակայն հարց է` ինչպե՞ս, երբ տեղում տարիներ ի վեր, մաս-մաս քանդում են հայկական երկաթգիծը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5391 | 0 | 0
Facebook