«Երբ զգում ես
ժամանակն է, պետք է հեռանալ»
Էդգար Շավինյան
Ամիսներ առաջ
էկրաններից
անհետացած
գովազդային աստղը
, պարզվեց մշտական
բնակություն է
հաստատել
Գերմանիայում: Էդգարի
խոսքով` եկել էր
ժամանակն
«անհետանալու» , չնայած որ Հայաստանից
հեռանալու բազում
պատճառներ է
ունեցել: Ամեն դեպքում
այդ հարցը իր համար
համարում է
ցավոտ: Աշխատելու և
ստեղծագործելու
համար ոչ
բարենպաստ
պայմանները ստիպել
են դերասանին
կարիերան շարունակել
Եվրոպայում: Այս
հարցի շուրջ Էդգարը
սահմանափակվեց մեկ
նախադասությամբ`
-Երբ զգում ես
ժամանակն է, պետ´ք է
հեռանալ:
Միաժամանակ երեք
հաստատություններում
աշխատելով, Էդգարը
չի թաքցնում, որ
սկզբնական շրջանում
շատ են եղել
դժվարություններ
, ուստի ամեն ինչ սկսել
է զրոյից:
-Այստեղ ռեժիսորին
այդքան էլ չի
հետաքրքրում թե ինչ
գործերում ես երևացել,
այստեղ կարևոր է, թե
ինչ կարող ես անել
հիմա...
Փորձելով լինել
տարբեվող, Էդգարը
հաճախ դառնում էր
բանբասանքների զոհ,
-Ես այդպես էլ
չհասկացա այն բոլոր
քաչալներին, ովքեր
հորդորում էին ինձ
կտրել մազերս, այն
մասսային
, որին հետաքրքրում էր
իմ ջինսերի
նեղությունը կամ
վրայի
պատռվածքները: Նույնիսկ մազերիս համար
ընտրվել և շուտով
պետք է
նկարահանվեմ մի
շատ հանրահայտ
սերիալում.Դա շատ
փոքրիկ դեր է,
սակայն մասշտաբները
համաշխարհային
են: Այստեղ ես ազատ
եմ և նույնիսկ շնչելն է
դարձել հանգիստ...
Նորովի
ներկայանալու և
կերպարային
փոփոխության
վերաբերյալ
պատասխանը շատ
հստակ էր.
-Մարզասրահ գնում եմ շաբաթը վեց օր
, կարծում եմ առողջ
ապրելակերպը
հաջողության
գրավական է, շուտով
կլինեմ բոլորովին
ուրիշ:
Հարցին, թե միտք կա
վարադառնալ հայրենիք
, պատասխանեց .
- Ասեմ շաաատ կուզեմ
իմ սեփական
պարային նախագծով
լինի վերադարձս, կամ
հայտնի ֆիլմի
շնորհանդեսին, որտեղ
ես կխաղամ: