Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

ԿԳ նախարարը պարգևատրեց Արմինե Հովհաննիսյանին

Nan Zeynalyan
Автор:
Nan Zeynalyan
20:27, Среда, 22 Февраля, 2017 года
ԿԳ նախարարը պարգևատրեց Արմինե Հովհաննիսյանին

Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանին եւ ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանին պարգևատրեց «Ոսկե հուշամեդալով»: Պարգևատրումը կապված էր կազմակերպության ընդգրկուն գործունեության 25-ամյակի հետ: Իր խոսքում ԿԳ նախարարը նշեց, որ «Հայաստանի պատանեկան նվաճումները» այն եզակիներից է, որ վստահ ու սահուն մտավ կրթական ոլորտ՝ իր ուսերին վերցնելով տեսանելի ու հետաքրքիր մի առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել քաղաքացիական հասարակություն, սերմանել տնտեսագիտական հմտություններ, որպեսզի աշակերտը դեռևս դպրոցական տարիքից հասկանա ու ընկալի օրվա հրամայականը, ճիշտ ծրագրի իր աշխատանքներն ու քայլերը: Արմինե Հովհաննիսյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հատկապես ՀՊՆ մարզային կառույցի պատասխանատուներին, որոնց աշխատանքի ու նվիրման արդյունքում 25 տարիներ շարունակ կազմակերպությունն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ և այսօր կայուն ու հաստատուն քայլերով շարունակում է իր առաքելությունը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6825 | 0 | 0
Facebook