Հովհաննես Հարությունյանի պաշտպան՝ Հայարփի Սարգսյանը քիչ առաջ
հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
Քիչ առաջ տեսակցեցի Հովհաննես Հարությունյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նրա առողջական վիճակը շատ վատ է, և չնայած պատկան կառույցներին ուղղված իմ բազմաթիվ պահանջների՝ պաշտպանյալիս երեկ նման վիճակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և մի շարք բժշկական հետազոտություններ կատարելու փոխարեն տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Մինչ պատասխանատու կառույցների ղեկավարներն իրենց Նոր տարին ու հանգստյան օրերն են վայելում, իրենց իսկ թեթև ձեռքով իմ պաշտպանյալի առողջական վիճակը գնալով վատանում է: Կոչ եմ անում պատկան մարմիններին կարևորել մարդկային կյանքն ու արժանապատվությունն իրենց ամանորյա սեղաններից: