Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը շատ ցուրտ է, իսկ անձնական իրերը անհետացել են. Փաստաբան

Արթուր
Автор:
Արթուր
03:35, Понедельник, 26 Декабря, 2016 года
Հովհաննես Հարությունյանի հիվանդասենյակը շատ ցուրտ է, իսկ անձնական իրերը անհետացել են. Փաստաբան
     ՙՍասնա Ծռեր՚ խմբավորման անդամ՝ Հովհաննես Հարությունյանի փաստաբան՝ Հայարփի Սարգսյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
     Այսօր՝ 25.12.2016թ., կրկին այցելեցի Հովհաննես Հարությունյանին, ով գտնվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, նա արդեն սթափ վիճակում է, նրա հիվանդասենյակը շատ ցուրտ է, այնքան, որ ձեռքերս ձեռնոցներիս մեջ սառչել էին, հեռուստացույցի ալեհավաքը չկար, իր անձնական իրերից շատ բաներ անհետացել են, այդ թվում՝ հիգիենայի պարագաներ, սառնարանը դեռ միջանցքում է՝ «մաքրելու» նպատակով, վարագույրը պոկված է արդեն 16 օր, պատուհանից սառն է փչում, չի սնվում, հիվանդասենյակը չեն բարեհաճում մաքրել, սպասքը չեն լվանում, երևի մոռանում են, որ դա հիվանդանոց է, և այդտեղ պիտի բուժվեն, այլ ոչ թե հիվանդանան այնպես, ինչպես Հովհաննեսը, ով գիշերները ոտքի ցավից չի քնում, սիրտը ցավում էր, մրսել էր, հիվանդասենյակի լույսը շուրջօրյա միացված է այն դեպքում, երբ ինքն անգամ գիշերը չի սիրում լույսը միացված: Արտաքին աշխարհից այնքան է կտրված, որ անգամ ամսաթիվը չգիտի: Ես, բնականաբար, չեմ կարող ամբողջ օրը ֆիզիկապես գտնվել Հովհաննես Հարությունյանի կողքին, հետևաբար, չեմ կարող տեսնել, թե ովքեր են իրեն այցելում: Թե ինչպիսի ճնշումներ են գործադրվում հիմա և որ ժամերին, առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է այն, որ դեռևս 12.12.2016թ. հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, սակայն մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկվում: Այս ամենը ես դիտարկում եմ միտումնավոր քայլեր պետության կողմից, որոնք ուղղված են Հովհաննես Հարությունյանի առողջության և կյանքի անվտանգության դեմ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5117 | 0 | 0
Facebook