Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 21 Июля, 2024 года

Статьи

Ինչպես է ԲՀԿ-ն ամփոփել տարին Էջմիածնում

17:00, Воскресенье, 25 Декабря, 2016 года
Ինչպես է ԲՀԿ-ն ամփոփել տարին Էջմիածնում
     Այսօր ԲՀԿ Էջմիածնի տարածքային կառույցը, կառույցի նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Դավթյանի նախաձեռնությամբ ամփոփել է անցնող տարվա աշխատանքներն ու ծրագրել առաջիկա անելիքները։ ԲՀԿ Էջմիածնի տարածքային կառույցի ղեկավար Հրանտ Դավթյանի նախաձեռնությամբ Էջմիածին քաղաքի եւ հարակից գյուղերի 1000-ից ավելի սոցիալապես անապահով ընտանիքներ ստացան պատգամավորի կողմից պատրաստված սոցիալական աջակցության փաթեթներ։ Հանդիպմանը ներկա էին եւ Էջմիածնի կառույցի ակտիվին ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհավորեցին ԲՀկ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ու խմբկացության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։ Հրանտ Դավթյանի կողմից ամանորյա գեղեցիկ նվերներ եւ պարգեւավճարներ ստացան ոչ միայն տարածքի սոցիալապես անապահով ընտանիքները, այլ նաեւ պարգեւատրվեցին ԲՀԿ Էջմիածնի կառույցի՝ իրենց աշխատանքով աչքի ընկած ներկայացուցիները, ինչպես նաեւ՝ էջմիածնի կառույցի երիտթեւի մեկ նորապսակ ընտանիք։ Նաիրա Զոհրաբյանը կառույցի ակտիվին ներկայացրեց կուսակցության կատարած աշխատանքների հաշվետվությունն ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ առաջիկա անելիքները։ Ավանդույթի համաձայն՝ միջոցառումն ավարտվեց Ձմեռ Պապի եւ Ձյունանուշի գեղեցիկ շնորհավորանքներով եւ նվերներով։
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9350 | 0 | 0
Facebook