Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հարցազրույց՝ Օլգա Այվազյանի հետ

18:42, Понедельник, 14 Ноября, 2016 года
Հարցազրույց՝ Օլգա Այվազյանի հետ

Սիրված ու ճանաչված երգչուհի Օլգա Այվազյանն ինչպե՞ս է անցկացնում իր առօրյան, երկրպագուներին կարծում եմ, նաև հետաքրքիր կլինի իմանալ մանրամասներ Ձեր կյանքից, կկիսվե՞ք:

Իմ առօրյան սովորաբար անցնում է ընտանիքիս հետ և ընկերներիս շրջապատում ում հետ աշխատում եմ: Կար ժամանակ, որ նախապես պլանավորում էի առօրյաս, սակայն հիմա քնից արթնանում եմ և շատ բան փոխում է, քանի որ մեր աշխատանքը շատ փոփոխական օրակարգ ունի... աշխատում եմ միայն շատ կարևոր գործերը նախապես պլանավորել, ժամանակ առ ժամանակ սպորտով եմ զբաղվում, ստուդիա, ձայնագրություններ, հիմա, կոնկրետ, պատրաստվում եմ «Տաշի» նախատոնական համերգին, դա նշանակում է դիզայներների հետ հանդիպում և այլ-այլ հարցեր, նաև արդեն պատրաստվում ենք նոր տարվա նկարահանումներին, մի խոսքով շատ հագեցած է այս պահին իմ գրաֆիկը:

Ո՞րն է տղամարդու լավագույն կերպարը Ձեզ համար, որքան հայտնի է ամուսնացած չեք, երեխաներ չունեք:

Ինձ համար տղամարդը պետք է լինի խելացի, համարձակ, դաստիարակված և կնամեծար, շռայլ: Դեռ ոչ, բայց ամեն ինչ առջևում է:

Կ՞ան սկզբունքներ, որոնց երբեք չեք դավաճանում:

Այո կան, ինձ համար մեծ նշանակություն ունի մարդու դաստիարակությունը, ուղղամիտ եմ, չեմ սիրում քծնող մարդկանց: Չեմ նսեմացնի իմ անձը ինչ-որ բաների հասնելու համար:

Շոու-բիզնեսում ունե՞ք մրցակիցներ:

Ինձ համար ամեն մեկը յուրովի է և ունի իր տեղն այս ասպարեզում, մրցում են միայն ոչ կայացած անձինք, ինձ վաղուց արդեն գնահատում և լսում է ժողովուրդը, ես գնահատում եմ իմ գործընկերների կատարած որակյալ աշխատանքը, ուրախանում նրանց հաջողությամբ:

Մարդկային ո՞ր որակական հատկանիշներն եք գնահատում ամենից առավել և ի՞նչը տանել չեք կարողանում:

Սիրում եմ ուղղամիտ, խելացի դաստիարակված մարդկանց, տանել չեմ կարող տգետ, մեծամիտ և դուրսպրծուկ մարդկանց:

Ձեզ ինչպե՞ս կբնութագրեք, ինչպիսի՞ն է Օլգան կյանքում:

Համեստ, պարզ, դիմացինին հարգող, միշտ ուրախ և հաճելի մթնոլորտ ստեղծող թե՛ ընտանիքում և թե՛ շրջապատում՝ անկախ իմ հոգեվիճակից:

Եկեղեցի հաճախու՞մ եք, Ձեզ քրիստոնյա համարու՞մ եք:

Այո, հաճախում եմ եկեղեցի, ինձ համարում եմ քրիստոնյա, կարծում եմ մարդու հավատքը պետք է առաջին հերթին իր ներսում լինի՝ ինքը և խիղճը:

Источник: Անահիտ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7770 | 0 | 0
Facebook