Ucom ընկերության հովանավորությամբ Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի Ռիո դե Ժանեյրո մեկնած ու հաղթական մեդալներով վերադարձած մարզիկները Ucom ընկերության բաժնետերերի խորհրդի որոշմամբ բնակարաններ ու դրամական պարգեւներ կստանան։
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եւ արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը բնակարաններ կստանան իրենց ծննդավայրերում՝ Գյումրիում եւ Վաղարշապատում: Իսկ փոխչեմպիոններ՝ ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, կարժանանան խոշոր դրամական պարգեւների:
«Ինչպես արդեն հայտնել ենք, մեր երկիրը լավագույնս ներկայացրած բոլոր մեդալակիրներն ընդմիշտ անվճար կօգտվեն նաեւ Ucom-ի Triple Play փաթեթից ու շարժական կապի ամենաբարձր ու ամենաընդգրկուն սակագնային պլանից», - ասված է հաղորդագրությունում:
«Արդեն պատմական դարձած Ռիո-2016 ամառային օլիմպիական խաղերին մեր մարզիկներն արեցին հնարավորն ու անհնարինը, որպեսզի մենք բոլորս հպարտանալու առիթներ ունենանք։ Այժմ եկել է պահը, որպեսզի մենք հայտնենք մեր երախտագիտությունը Հայաստանի օլիմպիական հավաքականի բոլոր մարզիկներին, եւ մասնավորապես՝ մեդալակիրներին, ովքեր առավել քան արժանի են դրվատանքի:
Հուսով ենք, որ չեմպիոնների բնակարանամուտը կոգեշնչի նրանց ակտիվ գործունեություն ծավալելու ուղղությամբ եւ կնպաստի տեղի համայնքներում սպորտի զարգացմանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
- See more at: http://sport.mediamax.am/am/news/rio/19696/#sthash.KpjTUNl4.dpuf