Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՉՀԱՂԹԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ԵՎ ՉՊԱՐՏՎԵՑԻՆՔ

20:52, Суббота, 30 Июля, 2016 года
ՉՀԱՂԹԵՑԻՆՔ, ԲԱՅՑ ԵՎ ՉՊԱՐՏՎԵՑԻՆՔ
     Մեր ազգի պատմության էջերից գիտենք, որ հաճախ ենք բարոյական հաղթանակ տարել: Սովորաբար մենք նախահարձակ չենք լինում, եւ մեր առաջնորդները միշտ գթացել են թշնամու կանանց ու ծերերին, ազատ արձակել հարեմները: «Եվրատեսիլի» մրցակցությունը, իհարկե, պատերազմ չէ, եւ ճակատագրական «զոհեր ու կորուստներ» չեն լինում, սակայն կարելի է համեմատել ու ասել, որ «կատաղի մարտերի» արդյունքում մերը բարոյական հաղթանակն էր: Հայաստան երկիրը չհաղթեց, քանի որ «Եվրատեսիլն» ուղնուծուծը քաղաքականացված գործընթաց է: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ երբ սկսում են գնահատականներ տալ, երգչին կամ երգին չեն տալիս, երկրի՛ն են տալիս: Այդպես էլ հաղորդում են` այսինչ երկրի 12 միավորը գնում է այնինչ երկիր: Եվ կարելի է ասել, որ մենք աշխարհի մրցահարթակում ցածր հորիզոնական չենք զբաղեցնում: Յոթերորդ տեղում լինելը վատ չէ, բայց ամենակարեւորն այն է, որ յոթը սուրբ թիվ է: Ու ինչքան էլ, հայաստանյան իրադարձություններից եւ քաղաքական իրավիճակից կախված, մեր բարձունքից վերեւ ձգտենք, թե ներքեւ շեղվենք (ինչպես մարտիմեկյան տարին եղավ կամ համեմատաբար ավելի բարենպաստ չորրորդ տեղը գրավելու տարին), աշխարհը գնահատում է մեր երկիրը՝ հորիզոնի վրա մեզ տեսնելով յոթերորդ տեղում, եւ սա, մեղմ ասած, ոչ ուժեղ պետականության ու տնտեսության պայմաններում, բնավ էլ քիչ չէ, երբ առաջնորդող քաղաքականություն չունենք: Նկատի չունեմ, որ մենք երբեք նախահարձակ չենք լինում, այլ սպասում ենք մեկին տասով պատասխանելու կամ հուսալու, թե իրադրությունն այնպես կդասավորվի, որ հարձակվողն ինքը կընկնի իր փորած փոսի մեջ, ինչպես «Եվրատեսիլում» ադրբեջանցի լրագրողի դեպքում եղավ: Նկատի ունեմ, որ մենք նպատակամղված չենք ապրում ու գործում, մեր նպատակներն ազգաշինությանը չեն ուղղված: Իսկ դա բոլորն են տեսնում, առաջին հերթին` հենց մեր թշնամիները, եւ նրանք մեզ մեզնից լավ են ճանաչում: Բնական է, որ ըստ այդմ էլ փոխում են իրենց քաղաքականությունը եւ կփոխեն տակտիկան: Մենք դանդաղում ենք, սովորաբար մենք ինքներս ոչինչ չենք ձեռնարկում, մենք ազգաշինությամբ չենք զբաղվում, պետական մտածողությամբ չենք առաջնորդվում, ուղղակի պետություն ենք, բայց դա քիչ է, երբ մեր թշնամիներն առիթը բաց չեն թողնում թմբկահարելու իրենցը եւ բոլորի համակրանքն իրենց կողմը շրջելու համար միջոցների մեջ խտրականություն չեն դնում: Իսկ մենք շատ հաճախ մեր ալարկոտությամբ, անփութությամբ ու երկրի հեղինակության հանդեպ անտարբերությամբ մեր դեմ ենք տրամադրում ուրիշներին: Այս տարվա ապրիլյան ազգային ոգու բացահայտումից հետո, բնականաբար, «Եվրատեսիլում» հայոց պետականությունն այլ շունչ ու ոգի ունեցավ: Մրցակիցները՝ մրցակից, իսկ թշնամին նույնն էր ու, ինչպես միշտ, քնած չէր, բայց ի՞նչ տեղի ունեցավ: Իվետա Մուկուչյանի թիմը եւ պրոդյուսերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը տարել էին հետները: Ճիշտ, թե սխալ՝ լա՛վ էին արել: Սա նշանակում է միավորներ հավաքել սեփական ժողովրդի աչքում, ոչ թե ուրիշների: Այ, սա վերաբերմունք ցույց տալ է, սա քաղաքականություն է: Մեր երկու երկրների դրոշներն օտար աչքի համար առանձնապես իրարից չեն տարբերվում եւ չէին էլ նկատվի, եթե իրենց անգնահատելի ծառայությունը չմատուցեին մեր թշնամի պետության ներկայացուցիչները՝ լրագրողական հարցերով ու բողոքելով: Նրանք կազմակերպիչներից պահանջել են որակազրկել Իվետային: Այստեղ կարեւորն այն է, որ այսպիսի դեպքերը մեր օգտին աշխատեցնենք, ինչպես եղավ «Եվրատեսիլում»: Եթե մեկ-երկուսը նկատել էին Արցախի դրոշն ու լռել կամ ուշադրություն չէին դարձրել, ադրբեջանցիների օգնությամբ ի ցույց դրվեց, եւ Լեռնային Ղարաբաղը բոլորի ուշադրության առարկան դարձավ: Անմիջապես հաջորդեց ամբողջ Ամստերդամի վրայով սավառնող գրությունը՝ Ղարաբաղը սիրում է Իվետային: Սա արժանապատիվ քայլ է, փառք ու պատիվ մեր Անհատներին: Աշխարհն էր հետեւում «Եվրատեսիլին» … Երեւում է` Եվրոպան էլ մի լավ օրի չէ, որ արդեն Ավստրալիաներից է չեզոքության խորհրդանիշներ փնտրում-բերում, որովհետեւ ինքն արդեն վեճ ու կռվի բուն է դարձել: Ավստրալիայի մասնակցությունն էլ «Եվրատեսիլի՛» համար փրփուրներից կառչել է նշանակում: Եթե Ասիայի ու Եվրոպայի սահմանագծին գտնվող մի երկիր է մասնակցում «Եվրատեսիլին», հասկանալի է, իսկ մի ամբողջ մայրցամաք Եվրոպայի կազմի մեջ ընդգրկելն արդեն ծիծաղելի է: Պե՞տք է, թող հյուրի կարգավիճակում երգեն, ոչ թե Եվրոպայի կազմում մրցեն: Հակառակ դեպքում, ուրեմն, կա՛մ պետք է փակել «Եվրատեսիլը», կա՛մ դարձնել համաշխարհային մրցահարթակ: Թող համայն աշխարհի քաղաքական խաղերն ի ցույց դրվեն: Ամերիկայի՞ց են զգուշանում, արաբական աշխարհի գլխացավանքների՞ց, թե՞ վախենում են, որ հնդիկ երգչուհիները կհաղթեն: Թուրքիան բողոքեց ու հրաժարվեց մասնակցել, սա էլ իր քաղաքականությունն էր: Աշխարհը վաղուց է վերածվել քաղաքական խաղահրապարակի, որտեղ բարոյականությանը տեղ չկա: Իսկ մենք աշխարհի քաղաքական խաղերի մեջ, մեր մեջ ասած, ամենամաքուրն ենք, մենք միշտ մեր հաստատուն տեղն ունենք քաղաքակրթությունների մեջ եւ, ինչ-ինչ, բայց բարոյական հաղթանակ միշտ ենք տանելու: Ու կգա մի օր, երբ աշխարհի հույսը մենք կմնանք: Անահիտ ԱՐՓԵՆ Նյութի աղբյուրը` hraparak.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4100 | 0 | 0
Facebook