Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

03:57, Воскресенье, 10 Июля, 2016 года
Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը` երկար, հարմար պահը` կարճատև, փորձը` խաբուսիկ, եզրահանգումը` դժվար: Դրա համար ոչ միայն ինքը` բժիշկը, պետք է օգտագործի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այլև հիվանդը, նրան շրջապատողները, և ողջ արտաքին իրավիճակը պիտի նպաստի բժշկին` իր գործունեության մեջ:
     Հիպոկրատ:
     Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի ծննդատուն ՊՓԲԸ ողջ բուժանձնակազմին` գլխավոր բժիշկ Դանիելբեկ Մզիայի գլխավորությամբ: Առողջ բալիկ ունենալու հիմնարար գրավականը նաև բժշկի ձեռքերում է: Անշահախնդրորեն ու բարեհամբյուր կատարելով իր աշխատանքը բժշկուհի Դանիելբեկ Մզիան ամեն օր օգնում է լույս աշխարհ գալ 9 ամիսներ շարունակ մոր սրտի տակ ապաստանած փոքրիկներին, ովքեր երջանկություն են իրենց ծնունդով պարգևում և պարտադրում հավատալ, որ կյանքում հրաշքներ կատարվում են: Չէ, որ ցանկացած երեխայի ծնունդ արդեն իսկ հրաշք է:
     Իմ հրաշք մանկիկի բարեհաջող ծննդի համար իմ խորին շնորհակալություս եմ հայտնում Ձեզ բժշկուհի Մզիա: Նորանոր հաջողություններ Ձեզ և աշխատանքում և կյանքում: Շնորհակալություն եմ ուզում հայտնեմ նաև բժշկուհի Մերի Օսիպովային և բժիշկ կարեն Անտոնյանին` իրենց կոչմանը հավատարիմ լինելու համար:

Источник: Մամուլ.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7579 | 0 | 0
Facebook