Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

ԱՊՐԻԼԻ 24

14:05, Четверг, 05 Мая, 2016 года
ԱՊՐԻԼԻ 24

Օրը չլացեց այս նոր ապրիլի,

Ասաց.

- Վերջ արդեն, թող

այսուհետև թշնամին լացի,

հենց մեզ վնասի`

թուրք լինի, սելջուկ,

թե ինքնությունը կորցրած

խառնածին ցեղերից սարքած

պետություն հոռի:


    

Օրը չլացեց ապրիլյան ողբով,

վերև ուղեկցեց, մեզ նշան տվեց,

որ զարթնենք, կերտենք,

արարենք միայն

ու ողբի կոծը թաղենք

պատվարժան:

Հետնորդը լինենք նահատակների

թափած արյունի

ու պահանջատեր սուրբ զոհողության

ճամփա տեսածի,

որ ինքնությունը պահենք հին ազգի

ու թմբուկ զարկենք

արարչապետաց վերագտնումի:


    

Երեկ ապրիլն էր, սեղմված ատամներ,

ցավուվշտի մեջ կորացած ծերեր,

բայց չմոռացած ոչ մի սև պատկեր:

Այս տարի բնավ անձրև չկաթաց,

չոր մնաց աչքը Արարչի պրկված:

Նա նշան տվեց ու իր խոսքն ասաց.

- Բավ է լաց լինեք,

ազգովի արդեն պիտ առաջանաք:


    

Ու մի օր անցավ,

տեսավ արթուն ենք,

տեսավ կռիվ ենք տալիս անսասան,

լաց եղավ արդեն հուզմունքից

լցված ու անձրև տվեց

հողին պապակած:


    

Այսօր անձրևում, ջերմ թրջում հողը,

մեզ օրն ասում է.

- Քոնն է, ազգ իմ հայ,

այսօրվա օրը,

ցանիր, հունդդ տուր ու քաղիր պտուղ

զավակիդ արյամբ սնուցված հողից,

քոնն է, ազգ իմ հայ,

այսօր մեկ օրը,

պարիր ու երգիր, գիտությամբ խորունկ

դու առաջնորդվիր, բերք առ աշխարհից,

որ քոնը լինի վաղվա մեծ օրը:
     Անահիտ Արփեն
     27. 04. 2016

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4686 | 0 | 0
Facebook