Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Ինձ մոտ նկարելը շատ պատահական սկսվեց-Իսպիր Աղաջանյան

14:15, Пятница, 08 Апреля, 2016 года
Ինձ մոտ նկարելը շատ պատահական սկսվեց-Իսպիր Աղաջանյան
    
Հայաստանում, հիրավի, շատ են տաղանդավոր երիտասարդները: Մեր սերունդը դեռ վաղուց աչքի է ընկել, տարբեր բնագավառներում, ցուցաբերելով հրաշալի արդյունքներ:
    
     Ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր երկրների հայերը շատ են առանձնանում մնացածից իրենց տաղանդով ու պրոֆեսիոնալ կատարողական ու ներկայացման արվեստով: Սակայն, երբեմն երիտասարդները պարզապես հնարավորություն չեն ունենում ճիշտ ու ժամանակին և՛ ներկայանալ որտեղ պետք է, և՛ հասկանալ, թե իրականում ո՞րն է իրենց իսկական զբաղմունքը՝ երբեմն հասկանալով նաև, որ դա այս օրերում այնքնան էլ չի կարող որպես ապրելակերպի հիմք հանդիսանալ, քանի որ այդքան զարգացած չեն որոշ արվեստի ճյուղեր Հայաստանում:
    

     Մամուլի խոսնակ նախագծի շրջանակներում զրուցեցինք երիտասարդ սերնդի վառ ներկայացուցիչ, Շիրակի մարզի Բագրավան գյուղի բնակիչ 25տ. Իսպիր Աղաջանյանի հետ, ով ներկայացրեց իր նկարած գեղեցկուհիների նկարները ու նշեց, որ նկարելն իր մոտ ստացվել է շատ պատահական, երբ վերցրել է մատիտն ու մեծ հաստատակամությամբ փորձել է նկարել իր բարեկամին ու արդյունքն ակնհայտ գերազանց է ստացվել: Դրանից հետո նա ամեն օր նկարում է գեղեցիկ դիմանկարներ ու այն, ինչն իրեն դուր է գալիս:
    
Այժմ Իսպիր Աղաջանյանը սովորում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում, կենսաբանության բաժնի 5-րդ կուրսում, պատրաստվում է մասնագիտանալ այդ ուղղությամբ: Բացի այդ, նա տիրապետում է որոշ համակարգչային գիտելիքների, հասկանում է էլեկտրական սարքերի վերանորոգումից, ունի նաև վարսավիրական հմտություն և ամեն օր լսում է դասական երաժշտություն: Իր նկարած պատկերներում հիմնականում հայտնի համաշխարհային աստղեր են: Իր խոսքով նկարներում ընդգծել է կանանց յուրօրինակ գեղեցկությունը: Համաշխարհային աստղերի կողքին Իսպիրը նկարել է նաև իր հավանած աղջկան, սակայն չի ցանկանում նշել, թե նկարվածներից ո՞ր մեկն է նա:
    
     Կես տարի դեռ չկա, որ սկսել է նկարել, բայց այնքան նման է նկարել աստղերին, որ իսկապես զարմանալի երևույթ է իր այդ նկարչական հակումը:
Источник: Անահիտ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
22840 | 0 | 0
Facebook