Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ԲԱՐԵԳՈՐծԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: «ԱՐԱՔՍ» ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱԶԱՐՅԱՆ

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Пресс-секретарь:
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
23:57, Вторник, 01 Марта, 2016 года
ԲԱՐԵԳՈՐծԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: «ԱՐԱՔՍ» ԵՎ ԼՈՒՍԻՆԵ ԱԶԱՐՅԱՆ

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը հրավիրում է մասնակից լինել գեղեցիկի ու որակի ներդաշնակության արտացոլմումն արտահայտող համերգ-երեկոյին: Գարյանային առաջին կիրակին հայտարարելով զարթոնքի, բարության և բարի գործի օր` կազմակերպությունը առաջարկում է փրկել և լիարժեք կյանք նվիրել ևս մի մանուկի` տասնամյա Գուրգենին:
    
     Տեղեկանալով փոքրիկ հայորդու բարդ ճակատագրի ու ներկա վիճակի մասին և ծանոթ լինելով կազմակերպության գործունեությանը «Արաքս» ամենահայկական երաժշտական խումբը և հայկական մաքրամաքուր ձայնատերերից Լուսինե Ազարյանը միացան նախաձեռնությանը ու ստացվեց այն, ինչին ականատես կարող եք լինել մարտի 6-ին ժամը 19: 00-ին Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
    
     Ծրագրում լինելու է կոմիտասյան մշակումներ, Սայաթ-Նովայի ստեղծագործություններից, ժողովրդական մեղեդիներ. հայկական ազգային, ժողովրդական երգեր` համադրված դուդուկի, թավջութակի, ֆլեյտայի և կիթառի հնչյուններով:
    
     Տոմսերն արդեն վաճառվում են` 1000, 2000, 3000, 4000, 5000 դրամ արժողությամբ: Պատվիրելու, ինչպես նաև այլ մանրամասների համար կարող եք զանգահարել /055/ 98 88 81, /043/ 33 29 87, /077/ 40 77 17 հեռախոսահամարներին:

«Արաքս» և Լուսինե Ազարյան
«Արաքս» և Լուսինե Ազարյան
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
4211 | 0 | 0
Facebook