Հանրությունը Ձեզ սկսեց ավելի լավ ճանաչել Ձեր «Մերի» երգով: Ո՞վ որոշեց երգն անվանել Ձեր անունով, ովքե՞ր են երգի հեղինակները:
Ես ցանկացել եմ ունենալ երգ՝ անվանված իմ անունով: Երգի անվանումն ընտրված է իմ կողմից: «Մերի» երգի երաժշտության հեղինակն է Ռիչարդ Մադլենյանը, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Ինքներդ երգեր գրու՞մ եք, ձեր երգացանկում նպատակ ունե՞ք ձայնագրելու Ձեր կողմից գրված երգ:
Ես գրում եմ երգեր, որոնք դեռևս չեմ ներկայացրել հանրությանը, բայց հետագայում անպայման կներկայացնեմ իմ երգացանկում:
Ե՞րբ եք սկսել երգել: Մասնակցե՞լ եք որևէ մրցույթի:
Երգել սկսել եմ 7 տարեկանից, մասնակցել եմ Ռուսաստանում կայացած բազմաթիվ մրցույթների ու համերգների:
Բացի երգից զբաղվու՞մ եք այլ գործունեությամբ:
Ես մասնագիտությամբ իրավաբան եմ և նպատակ ունեմ աշխատելու իմ մասնագիտությամբ: Նաև ստեղծագործում եմ, գրում եմ վեպեր, ունեմ արդեն հրատարակված մեկ գիրք, պատրաստվում եմ հրատարակելու նաև երկրորդը:
Ձեր վեպերն ինչպե՞ս եք վերնագրել:
Առաջին գիրքս կոչվում է " Звезда & Я ", գրված է ռուսերեն լեզվով, իսկ երկրորդը կոչվելու է " Невероятные приключения ":
Նոր երգի կամ տեսահոլովակ ունենալու մասին արդեն մտածե՞լ եք:
Արդեն ձայնագրել եմ նոր երգ և մտածում եմ այդ երգի համար տեսահոլովակ նկարելու մասին:
Ո՞ւմ հետ եք հիմնականում աշխատում:
Աշխատում եմ Մարտին Միրզոյանի, Ռիչարդ Մադլենյանի, Ավետ Բարսեղյանի, Վահրամ Պետրոսյանի և այլ տաղանդավոր մարդկանց հետ:
Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարևոր նպատակը:
Չեմ սիրում խոսել իմ նպատակների մասին, նախընրում եմ իրականացնել:
Ինչպիսի՞ն է Մերի Այդինյանը կյանքում:
Արդարադատ, անկեղծ, նպատակասլաց և պատասխանատու:
Կա՞ն սկզբունքներ որոնց երբեք չեք դավաճանի:
Եթե նախաձեռնում եմ որևէ գործ, աշխատում եմ այն հասցնել ավարտին բարձր մակարդակով և մեծ պատասխանատվությամբ: Նույնն էլ պահանջում եմ ինձ հետ աշխատող մարդկանցից:
Իսկ այժմ հայրենիքում ե՞ք բնակվում:
Ես հայրենիքում գտնվել եմ 3 ամիս, առայժմ Ռուսաստանում եմ:
Շատ գնահատելի է այն, որ գտնվելով հայրենիքից դուրս, աշխատում եք հայերի հետ և հայերի համար, շնորհակալ եմ հարցազրույի համար, իսկ Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ Ձեր ընտրած բոլոր ոլորտերում: