Ձեր անձնական կյանքը շատերին հետաքրքրեց, շատերն են փորձում նորություններ իմանալ ու մինչև հիմա կարծես թե ոչնչից տեղյակ չեն: Ի՞նչ կասեք այս ամենի մասին, փակագծեր բացելու՞ եք, թե՞ չեք ցանկանում Ձեր անձնական կյանքը մասսայականացնել: Այո շատերին է հետաքրքրում, դեռ ոչինչ չեմ խոսի, երբ որ ժամանակը գա կիմանան, իմ ամուսինը չի սիրում, որ մեր կյանքը բոլորն իմանում են, ես ինքս հարգում եմ նրա որոշումը, կարևորը ով գիտի՝ գիտի: Ինչո՞վ եք զբաղվում այժմ, նոր երգեր, տեսահոլովակներ լինելու՞ են: Այո, գրեթե ամեն օր երգում եմ, նոր երգեր եմ ձայնագրում, նոր տեսահոլովակներ եմ պատրաստվում ներկայացնել: Շատ առաջարկներ կան: Ինչպե՞ս եք վերաբերվում բարեգործական համերգներին մասնակցելուն: Իսկ առանձին բարեգործական միջոցառումներ եղե՞լ են Ձեր կողմից որևէ հաստատության կամ կազմակերպության համար, բացի շներին վերաբերվող բարեգործությունից: Շատ լավ եմ վերաբերվում, միշտ գրեթե մասնակցել եմ, նաև անհատապես օգնել եմ շատ մարդկանց: Եվ ինքս շատ սիրում եմ բարի գործեր անել, դա յուրաքանչյուրիս պարտքն է, ինչքան էլ որ զբաղված լինենք: Մարդկանց ո՞ր տիպին տանել չեք կարողանում, կա՞ն այդպիսիք: Այո, ես չեմ սիրում քծնող, կեղծ մարդկանց: Տանել չեմ կարողանում ստախոս, գլուխ գովող մարդկանց: Ո՞րն է Ձեր կյանքում ամենակարևորը: Ներկայում ինձ համար ամենակարևորը իմ բալիկն է: Ձեր բալիկը տղա՞ է, թե աղջիկ, եթե գաղտնիք չէ, ասեք նաև այդ մասին: Տղա: Ե՞րբ եք ներկայացնելու Ձեր նոր տեսահոլովակը: Գարնանը, մինչև մայիս ամիսը կներկայացնեմ երևի: Բացի այդ նոր երգեր կան, համերգներ, հարսանիքներին ևս շատ եմ մասնակցում: Եվ վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր անդադար փորձում են մանրամասներ իմանալ ձեր կյանքից կամ ինչ-որ կերպ փորձում են վատ իմաստով «խառնվել» Ձեր անձնական կյանքի մեջ: Ոչինչ չեմ ասի, թող ամեն մեկը զբաղվի իր կյանքով: Շատ լավ, շնորհակալություն հարցազրույցի համար: Ձեզ էլ շնորհակալություն:
|