Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Մի՛ նեղացրեք մարդուն

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
23:01, Среда, 10 Февраля, 2016 года
Մի՛ նեղացրեք մարդուն
    
    
     Ես երբեք չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր միշտ վտանգի տակ են դրել թանկ մարդկանց հետ իրենց հարաբերություններն ու միշտ սխալ արժեք տվել իրենց ունեցածին: Ես չեմ ընդունել ու չեմ ընդունի կեղծավորությունն ու սուտը... Գիտեք` ցանկացած հարաբերության արժեք են տալիս շիտակությունն ու անկեղծությունը: Բավական է մեկ անգամ արժեզրկել այն, և ոչինչ էլ առաջվանը չի լինի: Երբեք մի փորձեք փորձության ենթարկել ձեզ հավատարիմ ու անմնացորդ նվիրված անձանց, որովհետև հնարավոր է, որ կորցնեք նրանց: Ասում են` միայն կորորստից հետո ես հասկանում երբեմնի ունեցածիդ արժեքն ու թանկությունը: Իսկ ես հորդորում եմ, մի՛ հասցրեք ձեր հարաբերություններն այն կետին, որ կորստի միջոցով իմանաք ձեր ունեցածի գինը: Խելացի եղե՛ ք, հասկացե՛ ք և տարբերե՛ ք կեղծը շիտակից, չարը` բարուց, սխալը` ճշտից: Մի՛ փակեք անմնացորդ նվիրվածության ուղին: Մի՛ դառնացրեք ձեզ համար ամեն ինչի պատրաստ էակներին: Մի՛ կոտրեք, մի' պղծեք հավատարմությունը: Մի՛ գործեք ձեր խղճին դեմ... Մի՛ նեղացրեք, մի վիրավորեք ձեր կողմից երբևէ գինը չբացահայտված անգին մարդկանց: Ի վերջո վերքերից սպիներ են մնում, իսկ կոտրտանքներն էլ այլևս ամբողջություն չեն կարող դառնալ: Հիշե՛ ք, որ ապրում ենք այնպիսի դարում, որտեղ ամեն ինչն է շինծու և պիղծ: Բայց հավատացե՛ ք, անգամ խավարում լուսավոր կետեր կան թաքնված: Պետք է ուղղակի գիտակցաբար գտնել այդ լուսավոր կետերին, ամուր պահել ձեր կողքին ու փայփայել, այլ ոչ թե անգիտակցաբար հանգցնել ու գրողի ծոցն ուղարկել: Իմացե՛ ք ամեն կորուստ կարող է անդառնալի լինել: Գնահատե՛ ք ձեզ շրջապատող շիտակություններին, նվիրվածություններին, հավատարմություններին... Եվ մի՛ արեք այնպես, որ նրանց հոգիները խռովեն ձեզնից, ի վերջո ոչ մի խռոված հոգի չի լինի առաջվանը... Պահե՛ ք ու պահպանե՛ ք իրար, մարդի՛ կ...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10012 | 0 | 0
Facebook