Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց երեխաների երազանքը

Արթուր
Автор:
Արթուր
22:19, Вторник, 22 Декабря, 2015 года
«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը իրականացրեց երեխաների երազանքը

Դեռ Ամանորին 10 օրից ավել կար, բայց դեկտեմբերի 19-ին Տավուշի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղի երեխաները վայելեցին ամանորյա տրամադրությունը: Տիկնիկային ներկայացում, ձմեռ պապ, ձյունանուշ, նվերներ և այլն: «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունը, համագործակցելով այլ կազմակերպությունների հետ, իրականություն դարձրեցին այդ ամենը: Այդ օրվա կայացմանն աջակցել էին շատերը, և ֆեյսբուքյան խմբի անդամները, և Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը և տարբեր դպրոցներ ու կազմակեպություններ, սակայն ուզում ենք առանձնահատուկ նշել Երևանի Ջոն Կիրակոսյանի Ավան Թիվ 20 Միջնակարգ Դպրոցի մասին: Դպրոցը նախաձեռնության ստեղծման օրից ամեն կերպ աջակցել է միջոցառումների մեծամասնության կայացմանը: Տրամադրել է տարածք տարատեսակ իրերի և նվերների հավաքագրման և փաթեթավորման համար, իր աշակերտներին ներգրավել է սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաների հետ համատեղ էքսկուրսիաներ անցկանցելու, ինչպես նաև, անցած տարվա պես, այս տարի ևս դպրոցի աշակերտները և ողջ անձնակազմը մասնակցեցին ամանորյա նվերների հավաքագրմանը: Հավաքվեց բավականին լուրջ քանակի գրենական պիտույքներ, խաղալիքներ, քաղցրավենիք և այլ իրեր: Մեկ խոսքով ասած՝ թիվ 20 դպրոցը այս նախաձեռնության թիվ մեկ աջակիցների շարքում է, եթե ոչ համար առաջինը: Ուզում ենք մեր խորհին շնորհակալությունը հայտնել այդ ամենի համար, ոչ միայն մեր անունից, այլև սահմանին ապրող երեխաների անունից: Համոզված ենք, այս համագործակցույունը լինելու է շարունակական և, ինչպես նախկինում, շատ արդյունավետ: Ողջ նախաձեռնության անունից շնորհավորում ենք դպրոցի թե երեխաների, թե ուսուցչական կազմի և տնօրինության Ամանորը, մաղթում երջանկություն, խաղաղություն և ամուր սահմաններ:

Մենք ուժեղ ենք միասին:
    
     Աղբյուրը՝ Ֆեյսբուք

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3787 | 0 | 0
Facebook