Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Հեռուն…

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
19:58, Пятница, 04 Декабря, 2015 года
Հեռուն…
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

    
    
    
    
    
     -Բարև… Էլի կարդու՞մ ես:
- Դե ինչպես գիտես:
     - Սպասիր… Սպասիր: Չէ թույլ տուր գուշակել էլի «Փոքրիկ իշխա՞ն»:
     - Կռահեցիր…
     - Միթե՞ չես հոգնում նույն բանն այդքան ընթերցելուց:
     -Մենք...
     - «Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացնում ենք մեզ» …
     - Ես լռեմ հա՞…
     - Չէ ուղղակի գիտեմ, թե ինչքան կարևոր խոսքեր են դրանք քեզ համար ու ինչքան ես ուշադրություն դարձնում այդ խոսքերին:
     - Գիտե՞ս մարդկանց չնչին տոկոսն է ըմբռնում այդ խոսքերի նշանակությունը: Մարդ արարածը ցավոք չափից շատ անձնասեր ու էգոիստ է: Նա կարող է ամեն ինչ անել պահի ազդեցության տակ ու անել այնպես, որ իր համար լավ լինի, իսկ այ հետոն... Հետոյի մասին երբեք չի մտածի… Նա թքած ունի դիմացինի վրա, նրա համար մեկ է, թե դու ինչ կզգաս, ինչ կապրես, կարևորն ինքն է ու իր անձը: Իսկ այ այս խոսքերը, եթե միայն բոլորն ընկալեին …
     -Էլի սկսեցի՞ր …
     - Գիտես չէ՞ ես բողոքական չեմ, ես հոռետես էլ չեմ, բայց ես անպատասխանատուներին չեմ սիրում ու չեմ էլ կարողանում հասկանալ նրանց… Ախր չէ որ կան հասարակ նորմեր, որոնք պահել ու որոնցով առաջնորդվել է պետք: Ասում ես ինչու՞ չեմ հոգնում նույն գիրքն ընթերցելուց... Որովհետև ոչ մեկն այդքան պարզ ու հստակ չի խոսի ճշմարտության ու ճշտի մասին... Ոչ մեկն այդքան ճիշտ չի ուղղորդի... Հա ես ԻՇԽԱՆԱՄՈԼ եմ ... Ես անգիր գիտեմ գրքի ամեն մի տողը ու չեմ էլ դադարում այն կարդալուց, խենթությու՞ն ես համարում դա, ուրեմն թող խենթություն լինի… Ասում է. «Անապատում, այնուամենայնիվ, մարդ մենակ է զգում իրեն: Մարդկանց մեջ նույնպես մարդ մենակ է զգում իրեն…»: Ընթերցելով գոնե մենակ չեմ մնա… Այսպես ես իմ անապատում եմ ... Իմ հեռվում…
     - Ի՞նչ է կատարվում հետդ... Ախր դու մենակ չես, ինձնից էլ լավ գիտես, որ մենակ չես, մենք բոլորս հետդ ենք՝ կողքիդ: Բացի այդ էլ հենց նույն գրքում ասվում է չէ, որ անապատը լավ է, քանի որ նրա մեջ. ինչ-որ տեղում աղբյուրներ են թաքնված: Այնպես որ դու պետք է գտնես թաքնված աղբյուրներիդ ու ամեն ինչ հրաշալի կլինի: Չնայած նրանց մի մասին գտել ես արդեն ու հավատացած եղիր պրծում չունես նրանցից:
     - Մեկ է այնտեղ է լավ, որտեղ մենք չկանք... Հեռուն... Իմ հեռվում է լավ... Հենց այնտեղ եմ ուզում գնալ... Գտնել իմ փոքրիկ կրակե գնդին ու ժամերով հիանալ նրանով... Միայն նա ինձ չի խաբի...
     - Դու պարզապես վախենում ես ընտելանալուց... Ու հենց դրանից ես խուսափում:
     - Գիտես ինչու՞, որովհետև երբ թողնում ես, որ քեզ ընտելացնեն, հետո դրա համար կարող է և լաս:
     - Ճիշտ ես բայց, ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ գուցե ուղղակի այսքան ժամանակ ոչ ոք չի կարողացել անել դա…
     -Իզուր չեն ասում որ, հարկավոր է ոչ թե խոսքերով, այլ գործերով դատել: Փորձը ցույց է տալիս, որ խոսքերին հավատալ անկարելի է… Հենց դրա համար էլ չեմ հավատում...
     - Ես գիտեմ դու բավականաչափ խելոք ես չսխալվելու համար, էնպես որ մի մտածիր ամեն բան լավ է լինելու: Ի վերջո ԻՇԽԱՆԱՄՈԼը չի կարող չէ սխալվել: Ուղղակի փորձիր չսրամտել, որովհետև նույն փոքրիկ իշխանն ասում էր, որ երբ մարդը շատ է ուզում սրամտել, ակամայից մի սխալ բան կասի:
     - Հետաքրքիր է չէ, այնքան եմ մոտդ կարդացել, քեզ համար տողեր մեջբերել, որ հիմա ինձնից լավ ես հիշում գրքի հատվածները:
     - Դե իսկ հիմա ես գնամ, իսկ դու գնա քո հեռուն, բայց միայն մտովի, լսու՞մ ես … Միայն քո երևակայության մեջ, հակառակն անկարելի է ու անթույլատրելի ԻՇԽԱՆԱՄՈ՜Լ…
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4146 | 0 | 0
Facebook