Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մնաս բարով...

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
17:38, Суббота, 09 Февраля, 2013 года
Մնաս բարով...
    
Ամեն ինչ կանցնի, բայց ոչ միանգամից: Կանցնի աստիճանաբար, բայց մե՛կ է, կանցնի: Կանցնեն մտածմունքները, կմնան հիշողությունները: Կանցնեն հիշողությունները, կմնան զգացմունքները: Բայց զգացմունքները նույնպես կանցնեն: Ցավը ընդմիշտ կմնա իմ ներսում: Թվում է, թե ոչինչ չի փոխվել, բացարձակապես ոչինչ: Սիրածդ էակն էլ կողքիդ չէ: Այդպես են մեզանից հեռանում մեզ համար ամենաթանկ և ամենահարազատ մարդիկ: Նրանք հոգում թողնում են չանհետացող կետեր, որոնք հետագայում պատճառ են հանդիսանում մեր արցունքներին: Մարդիկ հեռանում են: Մնում է դատարկություն: Իբրև թե անցնում է ժամանակը: Ցավը գնալով մեղմանում է, բայց այն չի ենթարկվում մեր սրտին: Մենք սկսում ենք մոռանալ, բայց հանկարծ...Հանկարծ մեր միապաղաղ և անգույն կյանքում հայտնվում են նոր մարդիկ, լրիվ այլ մարդիկ, որոնք նման չեն նախորդներին: Նրանց և բնավորությունն է տարբեր, և վարքը, բայց ինչ-որ բան կարծես պակաս է նորից: Անդադար նայում ենք ետ: Փորձում ենք ետ բերել այն, ինչը մի ժամանակ կորցրել ենք: Չի՛ ստացվում, բայց ամեն դեպքում փորձում ենք: Խնդիրը մի բանում է. այն մարդիկ, որոնց հետ մենք ապրել ենք շատ գեղեցիկ ու երջանիկ պահեր, այլևս չկան մեր կյանքում: Նրանք հեռացան: Հեռացան ընդմիշտ: Իսկ ի՞նչ կարող ենք մենք անել. գոռա՞լ, սե՞ր մուրալ...Իհարկե ոչ...Մենք հպարտ ենք: Հաճախ մեր քայլերը կանխում է հենց այդ հպարտություն կոչվածը:
Մեզ դավաճանել են, ստել, տվել են խոստումներ, որոնք թողել են անկատար: Այդ ամենը շատ անգամ մարդկանց սովորեցնում է լինել ուժեղ, երբեք չդավաճանել, աջակցել, չստել, քայլերը այնպես դասավորել, որ ցավ ճպատճառի դիմացինին: Սա հանգեցնում է այն բանի, որ կյանքը դառնում է անհամ: «Սիրում եմ», «Ոչ մեկի չեմ տա քեզ», «Ես հավատում եմ քեզ», «Խոստանում եմ» ...Ահա այս արտահայտություններն ես ուզում շռայլել դիմացինիդ, բայց չես համարձակվում, քանի որ կրկին նա հեռանում է և ամեն բան դառնում է նույնը՝ միապաղաղ ու անհետաքրքիր: Դա լա՞վ է, թե՞ վատ: Սիրե՞լ, թե՞ խաղալ: Ամեն բան կախված է մարդու կամքի ուժից: ես վճռել եմ....Մնաս բարով...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4964 | 2 | 0
Facebook