Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Ներիր...*

Ռիմա ☆
Автор:
Ռիմա ☆
17:15, Суббота, 09 Февраля, 2013 года
Ներիր...*
     Ներիր...Ներիր, այն ամենի համար, որ և՜ գիտակցաբար, և՜ անգիտակցաբար ցավեցրել եմ քեզ: Գիտե՞ս, չէի պատկերացնում, որ քեզ կորցնելուն պես այսքան կկարոտեի: Ներիր, որ ուրիշի ստվերում չնկատեցի քո այդքան մեծ և անկեղծ սերը: Հիշում եմ, երբ հեռացա, ասելով, որ չեմ սիրում, իսկ այդ պահին ինչ դու զգացիր՝ աննկարագրելի էր ուղղակի: Ներիր, երբ մենակ թողեցի այն ժամանակ, երբ միայն ինձնով էիր ապրում, երբ միայն իմ օգնության կարիքն էիր զգում: Հիշում եմ, ոնց էիր ուրախանում, երբ ասում էի հա ջանա, ոնց էիր շնորակալություն հայտնում և ասում. «ԻՆՉ ՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԴՈՒ ԿԱՍ ԱՅՍ ՄԵԾ ԱՇԽԱՐՀՈՒՄ և ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՍ»:
Հավատա երբեք, լսու՞մ ես, երբեք չեմ մոռանա այդ քաղցր խոսքերդ, և ոչ միայն սա. նմանատիպ խոսքերը շատ էին, որը լսվում էին միայն քո շուրթերից, իսկ ես, ես ամենավերջին ստորի նման մեկ րոպեում քանդեցի երջանկությունդ, փշրեցի երազանքներդ, որում ես էի ապրում, կոտրեցի սիրտդ, որում ես էի գտնվում: Խնդրում եմ, եթե կարող ես և եթե հպարտությունդ թույլ կտա, ներիր այդքան ցավ պատճառելու համար, իրոք չէի ուզում քեզ ցավ պատճառել: Այնքան շատ եմ կարոտել անցյալս, որը հիմա կարող էր լինել ոչ թե անցյալ, այլ ներկա և ո՞վ գիտե գուցե և ապագա: Եթե հիմա ինձ հարցնեին, թե այս պահին ին՞չ կցանկանայի, ես առանց մեկ վայրկյան մտածելու կպատասխանեի. «Կուզեի միայն անցյալս վերադարձնել: Ներիր, որ համարձակությունս և հպարտությունս թույլ չտվեցին այս ամենը երեսիդ ասել, բայց եթե իհարկե կկարողանայի, եթե արցունքներս չէին խեղդի կոկորդս: Ներիր նաև ասված և չասված խոսքերիս համար: Եվ վերջապես ներիր, ներիր, որ բոլորից գաղտնի քեզ եմ դարձյալ սիրում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5410 | 4 | 0
Facebook