Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԵՎ "THE BAND"

ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
Пресс-секретарь:
ՕԳՆԵՆՔ ՀԱՅ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
01:06, Пятница, 13 Ноября, 2015 года
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ: ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԵՎ "THE BAND"

Մարդկային հարաբերությունների մեջ կա՞ ավելի գնահատելին, քան օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելը, դրության քույր կամ եղբայր դառնալը:

Միասնական, միահամուռ, իրենց գործին նվիրված, ուրիշի ցավն իրենցը դարձրած «Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպության երիտասարդ կամավորները շարունակում են օգնել կարիքն ունեցող մեր մանուկներին՝ այս անգամ՝ փոքրիկ Մոնթեին (Մելքոնյան ազգանունով), ով դեռ իր հերոսի անվանն անտեղյակ ապրում է մայրական տաքուկ գրկում:

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպության հերթական նախաձեռնությունը տեղի ունեցավ ի շնորհիվ Կարինե Առուստամյանի և "The Band"-ի, ովքեր նոյեմբերի 9-ին բարեգործական համերգով ներկայացան "KAMI Music Club" –ում: Բարի գործն ու գեղեցիկ երաժշտությունն էին այդ օրը միավորել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին ու հանդիսատեսին: Հանդիսատեսը բուռն արձագանքեց շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանի անակնկալ ելույթին, ով անսպասելի միացել էր համերգին:

Երեկոյին ներկա էր նաև ջինջ աչուկներով փոքրիկ Մոնթեն, ով, համոզված ենք, զգաց բոլորիս սերն ու ջերմությունը:

Միյան սիրո և բարության ուժը կարող է հրաշքներ գործել․ չէ որ հրաշքները լինում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են:
     Առողջություն փոքրիկ Մոնթեին․․․

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4682 | 0 | 0
Facebook