Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Մենք մեկ ենք, ես դու եմ, դու՝ ես, մենք նման ենք...

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
22:46, Вторник, 29 Сентября, 2015 года
Մենք մեկ ենք, ես դու եմ, դու՝ ես, մենք նման ենք...
    
     Շատ հաճախ եմ ինքս ինձ նախատում ու դժգոհում իմ մարդ տեսակի համար, իմ բնավորության, թերությունների, բայց հետո նայում եմ քեզ ու ամեն բան ուղղակի չքվում, անհետանում է... Ու գիտե՞ս ինչու, որովհետև քո մեջ տեսնելով ինձ, հասկանում եմ, որ ամեն փոքր թերություն տարիների ընթացքում շտկվելու ու վերանալու հատկություն ունի: Ասում են անթերի մարդ չկա, ես հակադարձում եմ ... Դու ... Հա՛, հենց դու իմ անթերի կատարելությունն ես... Մարդ, ով օժտված է ամեն դրականով կատարելությանը դասվելու համար... Մարդ, ով պատրաստ է անդադար տալ դրական, ու երբեք չակնկալել ոչինչ... Ով գիտի նվիրվել անսահմա՜ն, անմնացո՜րդ... Ով ամեն ինչ կանի դիմացինին մեկ ժպիտ պարգևելու համար... Գիտեմ, որ յուրաքանրյուրիս համար աշխարհում մեր կյանքից թանկ ու կարևոր բան չկա, բայց դու՛, հենց դու՛ անգամ կյանքդ ես նվիրում, կյանքիդ ամեն րոպեն նվիրում ես ու ապրում հենց մեզ համար: Իսկ ես, ես ուղղակի հպարտ ու բախտավոր եմ, քեզ կյանքումս ունենալուս համար: Ես հարուստ եմ, ամենա ամենահարուստն աշխարհում, որովհետև քեզ պես անփոխարինելի պարգև ունեմ... Քիչ է պատահում, երբ դու արտաքնապես և ներքուստ, մարմնավորում ես հենց քեզ կյանք պարգևողին... Ու ես բախտավոր եմ... Հա՛ ՄԱՄ, անսահման հաջողակ մարդ եմ, որովհետև նայում եմ մեծ օրինակիս՝ քեզ, ու տեսնում ինձ... Դու մեկն ես, ով անգամ հայացքս կարող է կարդալ, ես մեկն եմ, ով կարող է անգամ համր ճիչդ լսել... Մենք մեկ ենք, ես դու եմ, դու՝ ես, մենք նման ենք... Ուզում եմ, որ տարիների ընթացքում ես էլ կարողանամ անել ու տալ շրջապատիս, քո արածի գոնե չնչին մասը... Ուզում եմ ես էլ, քեզ պես կյանքի ցանկացած խոչընդոտ կարողանամ հաղթահարել ժպիտով ու լավատեսությամբ... Դու, որ այդքան նուրբ, քնքուշ, փխրուն, բայց միևնույն ժամանակ անկոտրուն ու ուժեղ ես... Ուզում եմ, որ միշտ կողքիս լինես քո սիրուն աշխարհով... Ուզում եմ միշտ լսել քեզնից «Իմ աղջի՛կ, ինչքա՛ն նման ես ինձ» արտահայտությունը, որովհետև չկա առավել հաճելի զգացում, քան կատարելությանը նման լինելը... Իմ անսխալակա՜ն, իմ անգի՜ն էություն... Իմ մարդկային ՄԱՐԴ տեսակ... Թող, որ միշտ կողքիս լինես, միշտ ամեն գիշեր միասին նայենք երկնքին ու գնանք մեր հեռուն... Թող միշտ միասին երազենք մեր երազների մասին, խոսենք մեր իղձերից և թող, որ միշտ լսեմ քեզնից ինձ այդքան օգնող ու պաշտպանող խորհուրդներդ... Մեծացել եմ արդեն, բայց ուզում եմ միշտ քո փոքրը լինել, փոքր տեսակդ, ում մասին դու միշտ հոգ ես տանում ու խնամում իբրև փոքրի ... Պաշտում եմ քեզ, ուզում եմ միշտ կողքիս լինես...Միշտ նայեմ խորունկ աչքերիդ ու գտնեմ խաղաղությունս... Ուզում եմ միշտ ժպտաս, որ հոգիս գտնի իր հանգստությունը... Թող արտասուքդ պատճառ լինի միայն ուրախության ու երջանկության... Սիրում եմ քեզ, իմ կատարելությու՛ն, իմ ՄԱՄԱ՛...
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6795 | 0 | 0
Facebook