Идет загрузка...
Сегодня:  Пятница, 04 Октября, 2024 года

Статьи

Եթե հնարավոր լիներ անհնարինը հնարավոր դարձնել...

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
19:47, Четверг, 24 Сентября, 2015 года
Եթե հնարավոր լիներ անհնարինը հնարավոր դարձնել...
     Ձեզ մոտ էլ է գալիս պահ, երբ ուզում եք, որ ակնթարթն ուղղակի կանգնի ու չշարժվի առաջ: Ուզում եք վարկյանները ժամեր դառնան, րոպեները՝ տարիներ… Ագահի պես շնչում եք, ապրում ամեն մի վայրկյանը, որպեսզի ոչինչ բաց չթողնեք, որպեսզի չզղչաք, չուզենաք ժամանակը ետ տալ՝ որևէ բան փոխելու համար, որևէ բան ետ բերելու համար: Քանզի կյանքում ամենատհաճ բաներից մեկը հենց անկարող լինելն է, իսկ ժամանակը ետ տալ մենք իրոք անկարող ենք: Ուզում եք ժամանակը կանգ առնի, որովհետև չգիտեք, թե արդյո՞ք հաջորդ ակնթարթին կունենաք այն, ինչը հիմա ունեք: Բայց վայրկյանները թռչու՛մ են, այնքա՛ն արագ, կարծես ուզում են մարտնչել մեր ցանկությունների, մեր կարոտների, մեր ապրումների, մեր ձեռքբերումների դեմ: Վարկյանները թռչու՛մ են՝ թողնելով մեզ կորուստներ... Եվ մեզ մխիթարանք մնում է վերացական մի հիշողություն: Ասացի մխիթարանք, չէ՝, չէ՝ դա մխիթարանք չէ, դա սարսափելի տանջանք է, անսիրտ մի բան: Հենց այդ հիշողություներն են պատճառ հանդիսանում երևակայական մի կարոտի, մի զգացողություն, որի դեմ պայքարելն անհնար է: Հենց այդ կարոտն է, որ լցնում է ներսդ պակասությամբ: Ու դու նրա հետ կռվել անկարող ես, մեկ է վերջում հաղթող միշտ նա է դուրս գալու:
     Եկեք մի պահ մտածենք, իսկ եթե հնարավոր լիներ անհնարինը հնարավոր դարձնել, ի՞նչ կանեիք դուք...
     Եթե հնարավոր լիներ անհնարինը հնարավոր դարձնել, ես ժամանակը ետ կբերեի ինձ հարազատ մարդկանց ամուր գրկելու ու բաց չթողնելու համար, խոստովանելու համար, թե ինչքան կարևոր ու թանկ են իրենք ինձ համար, ասելու համար, թե որքան շա՛տ եմ սիրում իրենց: Ես կվազեի ամեն մի երջանիկ ակնթարթի ետևից, կպահեի այդ ակնթարթներն ափերիս մեջ ու երբեք բաց չէի թողնի... Ես նրանց կդարձնեի իմ ներկան ու ապագան ու կջնջեի անցյալն իմ կյանքից, որ երբեք չկարոտեմ, երբեք ցանկություն չունենամ անցածը ետ բերելու: Ես կպահեի կարոտներս փակ ափերիս մեջ, որ երբեք չկարոտեմ... Ես կլցնեի պակասությունը բոլորի ներկայությամբ ու կանհետացնեի հիշողությունը, այն ինձ պետք չէ... Ես կջնջեի հեռավորություն ասվածը, որ կարոտներս ինձ մոտ լինեին... Այդ ժամ գուցե չզգայի այդ անբացատրելի պակասությունը... Պակասություն, որ կարողանում է ջախջախել ցանկացածիս...
    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5731 | 0 | 0
Facebook