Идет загрузка...
Сегодня:  FriAM+04E_Марта+0400RMarAM+04_1+040054_81 года

Статьи

Այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդները

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
16:34, Суббота, 14 Июля, 2012 года
Այդքան ծանոթ ու անծանոթ Նիդերլանդները
    
Ավելի մանրամասն' սեղմեք ներքևում, կարմիր տառերի վրա

(Նիդերլանդական օրագրի գրառումներից)
    
    
Կան մի շարք առանձնահատկություններ, որով Նիդերլանդներն աչքի է ընկնում ևրոպայի և աշխարհի մյուս երկրներից: Շատերի մոտ, այդ թվում մեր հայրենակիցների այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե այս երկրի ազատական օրենքներն առաջ են բերում բարձիթողի վիճակ, ամենաթողություն, այսինքն' ով ինչ ուզում անում է: Մինչդեռ չարժե մարդու ազատությունների, լավի ու վատի ընտրության հնարավորությունները շփոթել ամենաթողության հետ:Մասնավորապես հատկացված վայրերում մարիխուաննայի վաճառքի թույլատվությունը, ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների արտոնված ամենամյա շքերթները, մարմնավաճառների օրինական գործունեությունը ձևավորում են այսպիսի կարծիքներ:Հավատացեք սակայն, որ այս ամենն առկա են նաև մյուս երկրներում, նույնիսկ ավելի շատ ծավալներով, միայն թե մի մաս երկրներում սա ընդհատակյա բիզնես է, իսկ այլ երկրներում էլ օրենքով անարդյունք պատերազմ է մղվում այս երևույթների դեմ:Ինչպես Հայաստանում և ամենուրեք, հասարակության գերակշռող մասը հավանության չի արժանացնում, նարկոպոռնոինդրուստիան, բայց ի՞նչ կարող ես անել գոյություն ունեցող երևույթի դեմ, ավելի լավ չէ ՞ գոնե պետության վերահսկողության տակ գտնվի: Ավելացնենք, որ բնակչությունն իր հերթին չի միջամտում այլոց անձնական ընտրության իրավունքներին:Լավն ու վատը դրված են իրար կողքի, ընտրիր որն ուզում ես, Նիդերլանդներն այն եզակի երկրներից է, որտեղ պահպանվում են օրենքի տառն ու ոգին, այն խախտողները շուտ հայտնաբերվում են և պատժվում:Այս նույն մարմնավաճառները' գործելով օրենքով, բարեխիղճ ու պարտաճանաչ հարկատուներ են:Մարիխուանայի վաճառքը և օգտագործումը օրինական է հատուկ դրա համար նախատեսված սրճարաններում (կոֆե շոպ), սրանք ևս գործում են օրենքով, այն խախտողներն ուղղակի խստորեն պատժվում են:Անցյալ տարի մի քանի քաղաքներում այսպիսի սրճարաններ փակվեցին մեղադրվելով հարկերը թաքցնելու մեջ:Մեզանում տարածված այն կարծիքը թե հոլանդացիները, , կանեփի, , սիրահար են, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ավելի շատ այս սրճարանների մշտական հաճախորդներն են տարբեր տեղերից ժամանած զբոսաշրջիկները:Թեև անձնական օգտագործման համար Նիդերլանդներում յուրաքանչյուր ընտանիքի թույլատրվում է աճեցնել մարիխուանայի 5 թուփ, այնուամենայնիվ տներին հարակից պարտեզներում չես տեսնի կանեփի սածիլներ, դրանց փոխարեն աչք են շոյում զանազան ու գեղեցիկ ծաղիկներն ու թփերը, որոնց առկայությունը գեղեցկացնում են բնակավայրերը:Այնուամենայնիվ արժե անրադառնալ այս երկրի այլ առանձնահատկություններին ևս: Հոլանդիա ' երկրի ոչ պաշտոնական անվանումն է, որը շատ դեպքերում դուր չի գալիս տեղի բնակչությանը: Այսպես անվանում են երկրի 12 մարզերից երկուսը ' մեկը'Հյուսիսային, մյուսը' Հարավային Հոլանդիա:Հենց երկրի անվանումը' Նիդերլանդներ (ցածր երկիր), հուշում է ծովի մակերևույթից նրա ցածր դիրքի մասին, տեղ-տեղ ծովն է ցամաքից բարձր 7 մետրով: Այդ պատճառով ի լրումն այլ պարտադիր հարկերի, այստեղ վճարվում է ջրահեռացման և պատնեշների կառուցման համար նախատեսված հարկը: Ամենաբարձր կետը, որ այստեղ, , սար, , է անվանվում ծովի մակերևույթից բարձր է 323 մետրով: Ընդհամենը մեկուկես Հայաստանի չափ զբաղեցնող տարածքում (45հազ.քառմետր) բնակվում է ոչ թե 3, այլ 16 մլն. մարդ, որովև համարվում է Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկիրը:1քառ. կմ վրա ապրում է մոտ 400 մարդ:Այստեղ մեկ թիզ հողն անգամ օգտագործվում է արդյունավետ:Գյուղատնտեսությունից ստացվող եկամուտների ծավալով Եվրոպայի առաջին երկիրն է, իսկ աշխարհում զիջում է միայն ԱՄՆ-ին և Կանադային: Նիդերլանդները արմատով բուսատեսակների և ծաղիկների 70% արտահանողն է աշխարհում:Գարեջրի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են Heineken, Amstel и Grolsch մաքուր հոլանդական ապրանքանիշեր են;Աշխարհում գարեջրի 3-րդ խոշորագույն արտադրողն է: Հոլանդացիները աչքի են ընկնում գերազանց առողջությամբ:Բժշկական համակարգը վճարովի է, գործում է պարտադիր ապահովագրություն, ամսական 100 ևրոի սահմաններում, բայց եթե օգտվում ես բժշկի ծառայություններից, որպես ռիսկային վճար տարեկան լրացուցիչ կարգով ավելանում է ևս մոտավորապես 250 ևրո:Եթե հիվանդ ես, կարող ես գործի չգնալ, հիվանդաթերթիկ, կամ տեղեկանք բժշկից հարկավոր չէ, այդ մասին բավական է զանգահարել և հայտնել գործատուին, վերջինս սակայն կարող է անսպասելի բժիշկ ուղարկել ստուգելու հիվանդության փաստը: Մարդիք հագնվում են շատ թեթև և կոկիկ, անգամ ձմռանը, որ երբեմն հասնում է -6 աստիճան երեխաները գլխարկ չեն կրում:Երբ սառչում են ջրանցքներն ու բոլոր ջրային մակերեսները համատարած գործի են դրվում չմուշկներն ու սահնակները, բայց կապված ծովային մեղմ կլիմայի հետ դա տևում է շատ կարճ' ընդհամենը մի քանի օր:Հոլանդացիները թեև բասկետբոլում հաջողություններ չունեն գրանցած, այնուամենայնիվ համարվում են աշխարհի ամենաբարձրահասակ մարդիկ:նրանց միջին բարձրությունն է 182սմ:Սպորտային հաջողություններն առկա են Լողի և ֆուտբոլի բնագավառներում:Վերջին սպորտաձևն ուղղակի պաշտում են:Երեխաները տղա թե աղջիկ հաճախում են ֆուտբոլի խմբակներ, պարտադիր բոլոր բնակավայրերում կա մարզադաշտ:Իրենք' բնակիչները շատ մարզական են:Շատ հաճախ կարելի է փողոցներում հանդիպել վազող և հեծանիվով մարդկանց:Ամենատարածված տրանսպորտային միջոցը հեծանիվն է, որի թիվն անցնում է 16 մլնը, այսինքը նույնիսկ ավելի շատ, քան երկրի բնակչությունն է:Համարյա բոլոր հոլանդացիները անգլերենից բացի տիրապետում են հարևան երկրների լեզուները' գերմաներեն, ֆրանսերեն, ոմանք նաև այլ լեզուներ, մասնավորապես իսպաներեն: Հեռուստատեսությունը բնակիչներին է հասնում կաբելային ցանցով, ցուցադրվող ֆիլմերը հնչում են կենդանի լեզվով, միայն վազող տողերով այն թարգմանվում է հոլանդերեն:Տաք կերակուր օգտագործում են օրական մեկ անգամ, երեկոյան ժամը 6-ին:Ճաշացուցակում գերակշռում է կարտոֆիլը, կաղամբի բազմազան տեսակները, ապախտած ձուկը, սուրճը, գարեջուրն ու գինին:Կեսօրին' աշխատանքային ընդմիջման ժամանակ, բավարարվում են ճաշակելով մարգարինով պատված 2 կտոր հացի արանքում ունենալով պանիր կամ երշիկ: Արժե անրադառնալ նաև մի քանի սովորույթների: Մարդիք այս երկրում աշխատում են հարգել օրենքը և ոչ մի պարագայում այն չեն խախտում: Նույնիսկ եթե ավտոբուսը դեռ կանգնած է, սակայն դռները փակվում են, քիչ հավանական է, որ վարորդը կրկին բացի այն:Բոլոր փոխադրամիջոցներն աշխատում են խիստ գրաֆիկով:Եթե դու մի տեղից մյուսը գնալու համար հարկադրված փոխելու ես 2 ավտոբուս, ապա դրանց ժամերը խիստ համապատասխանեցվաց են միմյանց: Այնպես չէ, որ քո ժամանման պահին քեզ անհրաժեշտ փոխադրամիջոցը հենց նոր մեկնած լինի:Նույնիսկ այդ մասին վարորդները կապի միջոցով միմյանց տեղյակ են պահում առկա ուղևորի մասին: Եթե Հայաստանում սովոր ենք համազգեստով տեսնել միայն մետրոյի աշխատողներին և օդաչուներին, ապա Նիդերլանդներում անխտիր բոլոր փոխարամիջոցներ սպասարկողները' սկսած տաքսու վարորդից, կրում են կոկիկ համազգեստ: Նիդերլանդցիները շփման մեջ չունեն ձևականություն, շատ անմիջական են ու պարզ:Օրինակ գործնական հանդիպման ժամանակ պետը, կամ դիրեկտորը կարող է անգամ հավաքարարին մատուցել թեյ կամ կոֆե, աշխատանքի գնալ հեծանիվով, կամ էլ կատարել իր ենթակաների գործը' ժամեր շարունակ, եթե հարկ լինի նաև մի քանի օր : Ահա այսպիսին է մեզ այդքան ծանոթ թվացող, բայց իրականում օրենքների չափորոշիչներով առաջնորդվող Նիդերլանդները:

Վան Ազիան Dear Angel կազմակերպության մամուլի բաժին

Նիդերլանդական խորհրդանիշեր
Նիդերլանդական խորհրդանիշեր
Ամստերդամում գտնվում է սեքս-թանգարան, նրա ցուցանմուշներից մեկը:Հյուսիսային Ամստերդամի թաղամասերից մեկը:
Ամստերդամում գտնվում է սեքս-թանգարան, նրա ցուցանմուշներից մեկը:Հյուսիսային Ամստերդամի թաղամասերից մեկը:
Հայ գրքերի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը գովազդող ցուցապաստառ Ամստերդամ քաղաքում:
Հայ գրքերի տպագրության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը գովազդող ցուցապաստառ Ամստերդամ քաղաքում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6461 | 0 | 0
Facebook