Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Ափս ափիդ մեջ ծվարել էր ուզում, իսկ դու…

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
15:12, Пятница, 18 Сентября, 2015 года
Ափս ափիդ մեջ ծվարել էր ուզում, իսկ դու…
    
     Ասում են պատահական ոչինչ չի լինում, բայց արի ու տես, որ դու իմ չսպասված պատահականությունն էիր… Երբեք չեմ մտածել քո հայտնության մասին, երբեք կարիքդ չեմ զգացել, իսկ հիմա խեղդվում եմ բացակայությունիցդ: Հետաքրքի՞ր է՝ ինչ էր նախատեսված մեզ համար… Ինչու՞ պիտի կորցնեի քեզ դեռ տակավին չգտած: Ասում են նույն գետը չես մտնի երկրորդ անգամ, բայց ինչպես բացատրեմ, որ իմ գետն ինձ համար ալեկոծ ծով էր: Ինչպես չասեմ, որ քո ծովում անվերջ լողալ եմ ուզում, քո ծովն եմ ուզում… Քո խոսուն հայացքն եմ ուզում, վարսերս շոյող ձեռքերդ եմ ուզում, քո գրկում ինձ զգալ եմ ուզում… Ես կորցրածս գտնել եմ ուզում... Կորցրած արևս եմ ուզում, ի վերջո ինչպես ապրել առանց լույսի ու ջերմության: Կորցրած ներկապնակս եմ ուզում, ախր կյանքն առանց գույների գորշ է ու մռայլ… Ես ինքս ինձ քո կողքին գտնել եմ ուզում… Հիշու՞մ ես այն աստղազարդ գիշերը, մենք էինք, աստղերն ու լուսինը… Գնալուցդ հետո նրանք էլ խռովեցին, թողեցին ինձ ու հեռացան… Անգամ քունս է խռովել, երազներս դարձել են արթուն երազներ… Տարել ես քեզ հետ խաղաղությունս, իսկ ես այն վերագտնել եմ ուզում… Անօթի ես թողել ինձ ...Ափս ափիդ մեջ ծվարել է ուզում, բայց դու… Դու ասում էիր, որ մեր հանդիպումը կյանքիդ բախտավորությունն է, իսկ ես փակում եմ աչքերս ու մտովի ընկղմվում հենց այդ բախտավորության մեջ… Ավա՜ղ ամեն անգամ դրանք բացվելիս անոթի ափ են տեսնում… Ափս ափիդ մեջ ծվարել էր ուզում, իսկ դու չքացար…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4018 | 0 | 0
Facebook