Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ստիպված վճարում ենք կառավարության կուտակած պարտքը, ստիպված էլ հանդուրժում ենք նրա կամակորությունը...

17:52, Воскресенье, 02 Августа, 2015 года
Ստիպված վճարում ենք կառավարության կուտակած պարտքը, ստիպված էլ հանդուրժում ենք նրա կամակորությունը...

ՀՀ բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում վերջին 2 ամիսներին մշտական են դարձել էլեկտրաէներգիայի օրական 1-2 ժամ պարտադիր հովհարային անջատումները:

Վերջին շաբաթներին մի շարք լրատվամիջոցներ խոսեցին մայրաքաղաքում տեղի ունեցող օրական պարտադիր էլեկտաէներգիայի անջատումների մասին, որի մասին անգամ չի էլ զգուշացվում, անջատում են ամենանհավանական պահերին, ժամերին, որի հետևանքով ահագին մթերք է փչանում թե՛ խանութներում և թե՛ բնակիչների սառնարաններում:

Հովհարային անջատումները մշտական են դարձել նաև մարզերում:

Մարզային գրեթե բոլոր քաղաքներում լույսերը անջատում են օրական ամենաքիչը մեկ անգամ: Օրական անջատումներըը տևում են կես ժամից մինչև երկու ժամ:

Հեռուստաընկերությունների այս հարցին անդրադարձից հետո, հովհարային անջատումները դադարել էին, բայց վերջին օրերին կրկին վերսկսել են անջատել էլեկտրաէներգիան:

Հավանաբար մայրաքաղաքում բողոքներ լսելուց հետո, որոշեցին հանգիստ թողնել Երևանն ու անցնել մարզերին:

Պարբերաբար կատարվող անջատումների հետևանքով կենցաղային տեխնիկան է փչանում կամ վառվում: Այս անջատումներն իսկական աղետ են այն բոլոր համակարգիչներ համար, որոնք հոսանքի տատանումից կամ անջատումից համակարգիչը պաշտպանող սարք չունեն: Մեկ-երկու անջատման դիմանալուց հետո, դրանք հաջորդ անջատմանն արդեն չեն դիմանում:

Ինչևէ, եթե այս ամենն արդարացնող պատճառ ունենար, եթե մեզ ստույգ բացատրվեր, թե ինչի համար են կատարվում այդ պարբերական անջատումները, ապա գուցե սա հանդուրժելի լիներ:

Բայց պատասխան չկա: Ոչ 1990-ական թվականներն են, ոչ շրջափակում է երկրում, ոչ էլ այս ձևով էլեկտրաէներգիա են խնայում որևէ կարևոր գործի կամ նպատակի համար:

Սա հավանաբար վրեժ է ՀՀ քաղաքացիներից էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերի համար:

Բավական չէ այն, որ արդեն որոշել են թանկացնել, հաշվի չեն առել ՀՀ քաղաքացու կարծիքը, այդ ցույցերի ընթացքում նրա իրավունքները ոտնահարել են, նրան հույս են տվել, որ կփորձեն առաջին անգամ շարժվել ժողովդի ուզածով, բայց կրկին իրենց ուզածն են անում, թանկացնում են:

Ստիպված վճարելու ենք կառավարության պարտքը, ստիպված կտանենք նաև նրա իր հանդուգն ժողովրդից պարբերական հովհարային անջատումներով վրեժ լուծելու կամակորությունը:

Հ.Գ սա իսկապես կառավարության պարտքն է, իրենք են «զբաղվում» ՀՀ բյուջեով և ոչ թե ժողովուրդը, հետևաբար ծիծաղելի է հնչում «ժողովրդի պարտք» ասվածը:
    
     Օվսաննա Ծատուրյան


    
    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5600 | 0 | 0
Facebook