Տու՛ր ձեռքդ, տու՛ր ձեռքդ լսու՞մ ես: Թույլ տուր բռեմ այն ու երբեք բաց չթողնեմ … Տա՜ր ինձ քեզ հետ: Թույլ տուր քայլեմ քո ուղով ու երբեք չհեռանամ քեզնից… Տու՛ր ձեռքդ, խնդրում եմ, թող այնքան ամուր բռնեմ այն, որ ոչ ոք և ոչինչ չկարողանա բաժանել մեզ: Ես քո կարիքն ունեմ՝ քո իմաստության և քո խոհեմության կարիքը: Տա՜ր ինձ քեզ հետ դեպի անհուն ճշմարտություն: Պաշտպանի՜ր ինձ ամեն մի սխալից: Տուր ձեռքդ, որ չսխալվեմ: Ես գիտեմ, որ դու բավականաչափ ուժեղ ես ու հզոր և կարող ես ինձ ետ պահել իմ վախերից: Տու՛ր ձեռքդ, վախենում եմ, վախենում եմ սխալվելուց: Կյանքում ամեն բան այնքան բարդ է ու խրթին, բայց գիտեմ, որ քեզ հետ, քո կողքին ոչ մի դժվարություն չկա: Երբեմն ճիշտդ սխալ է թվում և սխալդ ճիշտ… Մոլորվում ես ու փորձում ելք գտնել: Իրական ելքը ճիշտն է, և ես ուզում եմ բռնել իրական ճշտի ձեռքը: Ուզում եմ քայլել ճշմարտության ուղով: Ուզում եմ, որ ճիշտը լինի իմ ուղեկիցը ողջ կյանքիս ընթացքում: Ուզում եմ ճիշտն ինձ զերծ պահի սխալներից, քանզի դրանք իմ վախերն են: Թող, որ քեզ հետ ճիշտս ՃԻՇՏ լինի և սխալներն էլ անէանան... Տու՛ր ձեռքդ, իմ ՃԻՇՏ… Տու՛ր ձեռքդ, իմ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ… *** Դե՛ բռնիր ձեռքս, ի՛մ ճիշտ, բռնի՜ր պարզում եմ ձեռքս դեպի քեզ, ինչպես արևին դեմքս եմ պարզում՜ լոկ ջերմանալու համար... Քեզ էլ ձեռքս կպարզեմ, որ պինդ բռնես ու զգա՜ս, զգաս, որ ԿԱՄ ... ԿԱՍ .. . Տալիս եմ ձեռքս, բռնի՛ր ...Դե՛, քայլդ առա՛ջ մեկնիր, ամու՛ր կանգնիր հողին... Սեղմի՛ր ձեռքս ... Բարձրացրու՛ հայացքդ դեպի արևն ու կանչի~ր կաս... կանք ... Իմ թույլ ուժեղությունը կզոհաբերեմ, որ բռնես ձեռքս ու կանչես` ո՜վ դու ցավ, ո՜վ դու թախիծ, վախ, տառապանք իմ խուլ, ես հաղթեցի քեզ… Հավելումն Արմինե Հակոյանի
|