Տեսնես ինչու՞ են երբեմն խոսքերի փոխարեն զգացմունքները տեղի տալիս… Ինչու՞ չես կարողանում հաղթել հույզերիդ ու մտքերդ արտահայտել գրողի տարած այդ բառերով: Ինչի՞ համար են ստեղծված այդ աղի գնդերը, որոնք ամեն մի պատեհ-անպատեհ առիթի ազատություն են տալիս իրենց ու գլորվում, հոսում աչքերիցդ: Երբեմն ուզում ես, փորձում ես ուժեղանալ, պայքարել նրանց դեմ, բայց ահա նրանք նորից առանց քո իմացության ի հայտ են գալիս: Դու ժպտում ես, ցույց տալիս, թե ոչինչ չի եղել, բայց արի ու տես, որ այդ փոքրիկ արարածները մատնել են քեզ: Եվ դու հասկանում ես, որ նրանք անբաժան են քեզնից: Հասկանում ես, որ նրանք անկառավարելի են, որ նրանք ուղղակի հայտնվում են այն ժամանակ, երբ իրենք են ցանկանում: Նրանք քո ուրախության և տխրության ուղեկիցն են: Եթե հարցնեն, թե աշխարհում ում եմ ամենաշատը վստահում, ես ձեզ կպատասխանեմ՝ արցունքներիս: Եվ գիտեք ինչու՞, որորվհետև միայն նրանք գիտեն, թե ինչ է կատարվում ներսումդ, ինչն է անհանգստացնում քեզ, ինչը նեղացրեց կամ ուրախացրեց քեզ: Նրանք քո հոգու իսկական եւ անկեղծ ընկերներն են: Եվ նրանց հայտնվելը բնավ չի նշանակում, որ դու թույլ ես ու անպաշտպան, չէ չկա նման հասկացողություն: Նրանք քո ուժեղության, քո իմաստության, քո հզորության ապացույցներն են, որովհետև յուրաքանչյուրիս կյանքում կատարվելիք ամեն մի անկանխատեսելի բան ոչ բոլորը կարող են հասկանալ ու ընկալել, իսկ նրանք հասկանալով օգնում են քեզ հեշտ հաղթահարել ու թեթևանալ: Եվ հենց այս պահին, հենց հիմա էլ ահա նրանք անակնկալ հայտնվեցին.
- Բարև իմ իսկական ու անկեղծ ընկերներ, ես գիտեի, որ անգամ գրելիս, դուք ինձ մենակ չեք թողնի…