Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Ժամանակ». Գազի ակցիզավորման հետեւանքով երթուղայինների եւ տաքսիների գները կբարձրանան

15:13, Суббота, 18 Июля, 2015 года
«Ժամանակ». Գազի ակցիզավորման հետեւանքով երթուղայինների եւ տաքսիների գները կբարձրանան

Ժամանակ» թերթը գրում է. «Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացմաը, կթանկանան նաեւ տաքսի ծառայությունների գները», - մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար. «Կան խղճով գծատերեր, բայց իհարկե նրանք սննկացման եզրին են եւ գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ», - մանրամասնեց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ նկատեց, որ արդեն պարզ է, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո գծատերերից շատերը ասուլիս են անելու՝ առաջ քաշելով ուղեւորափոխադրման գնի բարձրացման հարցը՝ առաջարկելով այս անգամ նվազագույնը 200 դրամի առաջարկը:

Տիգրան Հովհաննիսյանը հիշեցրեց, որ գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար, մինչդեռ մինչ այժմ որեւէ ակցիզ հեղուկ գազի համար չկար. «Չեմ հասկանում ինչի՞ վրա են հույս դրել, որ հիմա էլ լույսի թանկացման ֆոնին գազի ակցիզի մասին են խոսում, ակցիզի գումարը խորհրդանշական չէ, ինչպես պնդում են, 1 լիցքավորման համար 200 դրամ թանկացումը էական թանկացում է՝ չհաշված, որ մեծ բալոնների դեպքում այլ գումար կարող է լինել, հաշվեք տաքսին քանի անգամ է օրը լիցքավորվում, կամ երթուղայինները», - նկատեց նա՝ մանրամասնելով, որ օրինագծի նպատակը մարդկանց գրպանին հարվածելն է, ընդ որում, նրանց, ովքեր տաքսիով կամ երթուղայինով տուն են պահում. «Բյուջեն լցնում են, փորձում են լցնել, բայց հետեւանքների մասին չեն մտածում», - մանրամասնեց Տիգրան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը Հունիսի 19-ին ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ «կողմ» ՝ 56, «դեմ» ՝ 38, «ձեռնպահ» ՝ 2 ձայների հարաբերակցությամբ: Նախագծում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու 2016թ, նախագծով նախատեսվում է 10%-ով բարձրացնել ակցիզային հարկով հարկման ենթակա մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը: Խոսքը առաջին հերթին ծխախոտի եւ օղու արտադրության համար սահմանված ակցիազային հարկի դրույքաչափի մասին է: Նախագծի քննարկման շարունակությունը կլինի աշնանը:

Նշենք, որ առաջարկվում է նաեւ գազի համար ակցիզ սահմանել 8330 դրամ՝ հազար խմ-ի համար:

Հատկանշական է, որ կառավարության պնդմամբ՝ ակցիզային հարկի բարձրացումը բյուջեի եկամուտները 9 միլիարդ դրամով կավելացնի, կառավարությունը չի ընդունում, որ այն կհանգեցնի տրանսպորտի գնի թանկացման:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Источник: www.news.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4839 | 0 | 0
Facebook