Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 13 Октября, 2024 года

Статьи

Թույլ տվեք ապրել…

Sona Sargsyan
Автор:
Sona Sargsyan
11:17, Среда, 15 Июля, 2015 года
Թույլ տվեք ապրել…
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
Մեկ մեկ լինում է չէ, որ շունչդ կտրվում է: Դու կաս, ապրում ես բայց ապրելդ չի գալիս: Ինչ-որ մի բան պակասում է ներքին ներդաշնակությանդ: Դու ինքդ քո հետ հաշտ չես, դու չես տալիս քեզ այն, ինչի կարիքն ունես... Ինձ մոտ էլ վերջերս այդ հոգեվիճակն է... Ուզում եմ տանես ինձ քեզ հետ... Ուզում եմ հնչյուններդ ներթափանցեն հոգուս ամենախորքերն ու ապրեցնեն ինձ... Ուզում եմ միասին երկխոսության մեջ մտած շարժվենք հանգի՜ստ, հանդա՜րտ... Ու գիտեք, ասում են, երբ մի բան անասելի շա՜տ ես ուզում լինում է: Ես հավատում եմ: Դու ինձ համար օդ ու ջուր ես, դու իմ կյանքի կարևոր պահանջմունքն ես, դու իմ ապրելիքն ես... Եվ ահա լսվու՜մ ես դու, լսում եմ քե՜զ... Ձայնդ ապրեցնո՜ղ է...Հոգիս աստիճանաբար շնչում է, շուրջս ամեն ինչ, ամեն բան պայծառանում ... Սկսում եմ ապրե՜լ... Ապրու՜մ եմ, մարդի՛կ, ապրու՜մ... Իմ մեղեդին է հնչում ու տանում ինձ գեղեցիկ շարժումների աշխարհը: Տանում է ինձ իմ հոգու աշխարհը, հույզերիս ու զգացմունքներիս աշխարհը: Մենք միախառնվում ու դառնում ենք մեկ ամբողջություն ... Մի թռիչք, մի պտույտ ու ես թեթևացած եմ... Ձեռքերի մի սլացիկ շարժում և կյանքն իմն է... Ախ, այդ ապրեցնող մեղեդին, որ կյանքիս իմաստ ու ներդաշնակություն է տալիս... Շատերդ մտածում եք, թե պարը մարդկային ծամածռություն է և ամեն ոք կարող է ծամածռվել ինչպես կամենա… Ես ձեզ կհակառակվեմ և կասեմ, որ պարը մի ողջ կյանք է, մի գեղեցիկ արվեստ, որը քեզ ուժ է տալիս ու էներգիայի աղբյուր հանդիսանում քեզ համար… Շարժումներ, որոնք իրենց օրինաչափությամբ քեզ կյանքի են կոչում, այ դա է պարը… Իմ կյանքի ներկապնակն է այն… Ոչինչ հարատև չէ կյանքում, բայց ես ուզում եմ, որ լույսերը չհանգչեն, որ մեղեդին չընդհատվի… ու լինենք ես և դու միասին, մեկ բեմում… Ուզում եմ դու հնչես լսելիքումս ու ես ինքնամոռաց պարե՜մ քո հնչյունների ներքո... Ուզում եմ ապրեցնե՜ս ինձ ամեն օր…
    
    
     Նվիրվում է Արմինե Հակոյանի ծննդյան տարեդարձին:)
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4287 | 0 | 0
Facebook